Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սպասարկման կենտրոնի աշխատակիցները հանդիսանում են քաղաքացիական ծառայողներ, և նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով և հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իսկ աշխատանքային այն հարաբերությունները, որոնք կարգավորված չեն քաղաքացիական ծառայության և (կամ) հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:»․
2) 3-5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
3) 6-րդ մասը «ցանկը» բառից հետո լրացնել «(ներառյալ տվյալ նստավայրերում գործող հաստիքների բաշխվածությունը)» բառերով, իսկ նույն մասի «պետական կառավարման» բառերից հետո հանել «կամ տեղական ինքնակառավարման» բառերը: