Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործակալության սպասարկման կենտրոններին վերապահված գործառույթներն իրականացնող համայնքային ծառայողները շարունակում են պաշտոնավարել մինչև արդարադատության նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի և քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումը։ Արդարադատության նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի և քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոններում արդարադատության նախարարի հրամանով, սահմանված սպասարկման կենտրոններում գործող հաստիքային միավորներին համապատասխան, համայնքային ծառայողների հետ կնքվում են ժամկետային աշխատանքային պայմանագրեր «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով մինչև տվյալ պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքով նշանակում կատարելը:
3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո՝ մեկամսյա ժամկետում։
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2025 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-517-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական: