Հոդված 2
Հոդված 2.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7․1-ին հոդվածով․
«Հոդված 7․1․ Լիազոր մարմնի օպերատիվ կառավարման գրասենյակը
1․ Օպերատիվ կառավարման գրասենյակը գործում է Լիազոր մարմնի կառուցվածքում։
2․ Գրասենյակի հիմնական գործառույթներն են՝
1) արտակարգ իրավիճակների կամ պատահարների վերաբերյալ հեռախոսազանգերի, ինչպես նաև այլ միջոցներով կամ եղանակներով ստացվող տեղեկությունների ընդունումը, գրանցումը, դասակարգումը, համապատասխան խորհրդատվության տրամադրումը․
2) սույն մասի 1-ին կետում նշված տեղեկությունների ըստ ենթակայության փոխանցումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օպերատիվ արձագանքի ապահովումը․
3) արտակարգ իրավիճակի կամ պատահարի վայր մեկնած ծառայողներին անհրաժեշտ տեղեկությունների և կողմնորոշիչ տվյալների տրամադրումը․
4) արտակարգ իրավիճակների առաջացման (դրա սպառնալիքի) դեպքում, ինչպես նաև բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անցկացման ժամանակ ոստիկանության և փրկարար ծառայության ներգրավման, կառավարման մարմինների և բնակչության ազդարարման ու իրազեկման կազմակերպումը, հանրային միասնական հաղորդակցության ապահովումը, կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեության կազմակերպումը․
5) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հանրապետական պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելը․
6) արձանագրված արտակարգ իրավիճակների կամ պատահարների վերաբերյալ տեղեկությունների ստացումը, մշակումը և ամփոփումը․
7) արտակարգ իրավիճակների դեպքում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը ներգրավված ոստիկանության և փրկարարական ծառայողների գործողությունների կառավարման ապահովումը․
8) Լիազոր մարմնին, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման այլ շահագրգիռ մարմիններին, կազմակերպություններին արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկատվության շուրջօրյա ապահովումը․
9) սույն մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում ոստիկանության և փրկարար ծառայության գործունեության ներդաշնակ աշխատանքի ապահովումը։»։