Անցնել բովանդակությանը

Հոդված 4. ․

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4․

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 15-ից։

2․ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը՝

1) հաստատվում է ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման գրասենյակի կանոնադրությունը․

2) փոփոխություններ են կատարվում ներքին գործերի նախարարության և փրկարար ծառայության կանոնադրություններում։

3․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ներքին գործերի նախարարության կազմում գործում է օպերատիվ կառավարման գրասենյակը, և դադարեցվում է փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի գործունեությունը:

4. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք փրկարար ծառայողներին և փրկարար ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին կարող են նշանակել ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում։ Այս դեպքում թեկնածուի հետ անցկացվում է հարցազրույց, որի անցկացման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում։

5. Փրկարար ծառայողը, քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողը (եթե նրա վրա տարածվում է հավասարեցման պահանջը), որը սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով կզբաղեցնի ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոն, նշանակվելու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, օգտվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից: Այս դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: Պետական կենսաթոշակ ստանալու պահից տվյալ քաղաքացիական ծառայողի աշխատավարձի հաշվարկն իրականացվում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար օրենքով սահմանված կարգով: Նախկինում հաշվարկվող հավելումները և լրավճարներն այլևս չեն հաշվարկվում:

6. Սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում պահպանվում և հաշվի են առնվում նախկինում կիրառված կարգապահական տույժերը, խրախուսանքի միջոցները, կատարողականի գնահատման արդյունքները, և պահպանվում է ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի իրացման իրավունքը:

Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան

2025 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-493-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։