Հոդված 15. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարումը
Հոդված 15. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարումը
1. Այն դեպքում, երբ հաճախորդը սույն օրենքով սահմանված կարգով համաձայնում է որոշմանը, իսկ Կազմակերպությունը սահմանված կարգով և ժամկետում չի կատարում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, հաճախորդն իրավունք է ստանում դրա հարկադիր կատարումը թույլատրելու նպատակով դիմելու իրավասու դատարան, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և հարկադիր կատարման ներկայացնելու մասին.
2) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և հարկադիր կատարման ներկայացնելը մերժելու մասին:
(15-րդ հոդվածը փոփ. 09.02.18 ՀՕ-117-Ն, խմբ. 11.04.24 ՀՕ-200-Ն)
(11.04.24 ՀՕ-200-Ն օրենքն ունի անցումային դրույթ)