Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 13. Պահանջի քննությունը դադարեցնելը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 13. Պահանջի քննությունը դադարեցնելը

1. Ֆինանսական համակարգի հաշտարարը իր որոշմամբ դադարեցնում է պահանջի քննությունը, եթե՝

1) պահանջի քննության ընթացքում պարզվում է, որ պահանջը, սույն օրենքին համապատասխան, ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից.

2) պահանջի քննության ընթացքում պարզվում է, որ պահանջի առարկայի վերաբերյալ առկա է դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ.

3) պահանջի քննության ընթացքում պարզվում է, որ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում քննվում է հաճախորդի և Կազմակերպության միջև նույն պահանջի վերաբերյալ գործ.

4) հաճախորդը հրաժարվել է պահանջից.

4.1) կողմերը հաշտվել են՝ կնքվել է հաշտության համաձայնագիր, կամ հաճախորդը դիմում է ներկայացրել հաշտության համաձայնության գալու մասին.

5) հաճախորդը մահացել է կամ ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, իսկ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում՝ լուծարվել է.

6) Կազմակերպությունը լուծարվել է կամ լիցենզիայի գործողությունը դադարեցվել է:

(13-րդ հոդվածը լրաց. 03.06.20 ՀՕ-292-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։