Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 14.1. Հաճախորդի և Կազմակերպության հաղորդակցումը Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 14.1. Հաճախորդի և Կազմակերպության հաղորդակցումը Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ

1. Հաճախորդը պահանջ ներկայացնելիս այդ պահանջի մեջ նշում է Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ հաղորդակցման եղանակի մասին, իսկ այդպիսի նշում չլինելու դեպքում՝ հաղորդակցումը տեղի է ունենում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ Խորհրդի սահմանած կարգով:

2. Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ հաղորդակցման եղանակը սույն օրենքով սահմանված փաստաթղթերը կամ տեղեկությունները Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաճախորդին ներկայացնելու ձևն է, որը կարող է լինել էլեկտրոնային, փոստով առաքման կամ հաճախորդի համաձայնությամբ՝ այլ միջոցով: Հաճախորդի՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ հաղորդակցման կարգը սահմանում է Խորհուրդը: Այդ կարգը հրապարակվում է Գրասենյակի պաշտոնական ինտերնետային կայքում:

3. Ֆինանսական համակարգի հաշտարարի հաղորդակցումը Կազմակերպությունների հետ իրականացվում է էլեկտրոնային կամ այլ եղանակով` Խորհրդի սահմանած կարգով:

(14.1-ին հոդվածը լրաց. 03.06.20 ՀՕ-292-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։