Հոդված 35. Կազմակերպությունների պարտադիր վճարների չափերը
Հոդված 35. Կազմակերպությունների պարտադիր վճարների չափերը
1. Կազմակերպությունների կողմից կատարվող պարտադիր վճարների տարեկան չափերն են`
1) բանկեր՝ նախորդ տարվա վերջի դրությամբ ակտիվների 0.01 տոկոսը.
2) վարկային կազմակերպություններ՝ նախորդ տարվա վերջի դրությամբ ակտիվների 0.07 տոկոսը.
3) ապահովագրական ընկերություններ՝ նախորդ տարվա ընթացքում հավաքված ապահովագրական պարգևների 0.15 տոկոսը.
3.1) Բյուրո` նախորդ տարվա ընթացքում ապահովագրական ընկերությունների կողմից Երաշխավորման ֆոնդ կատարված պարբերական վճարների 0.15 տոկոսը.
4) ապահովագրական բրոքերներ՝ 90.000 դրամ.
5) ներդրումային ընկերություններ՝ 90.000 դրամ.
5.1) ներդրումային ֆոնդի կառավարիչներ` 90.000 դրամ.
6) գրավատներ՝ 45.000 դրամ.
7) արտարժույթի առքուվաճառք իրականացնող անձինք՝ 30.000 դրամ.
8) (կետն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-188-Ն)
9) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող անձինք՝ 140.000 դրամ.
10) Վարկային բյուրո՝ 140.000 դրամ:
2. Նոր լիցենզիա ստացած Կազմակերպությունները (բացառությամբ վերալիցենզավորվածների) պարտավոր են լիցենզիան ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, Գրասենյակին վճարել միանվագ վճար՝ համապատասխան լիցենզիա տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի կեսի չափով:
3. Այն դեպքում, երբ Կազմակերպությունը միաժամանակ զբաղվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված գործունեության երկու և ավելի տեսակներով, ապա Կազմակերպությունը պարտավոր է դրանցից յուրաքանչյուրի համար հաշվարկել պարտադիր վճարի չափը և կատարել հաշվարկված վճարներից առավելագույնը:
4. Լիցենզիայի գործողության կասեցումը Կազմակերպությանը չի ազատում սույն գլխով նախատեսված պարտադիր վճարները կատարելու պարտականությունից:
5. Լիցենզիայի գործողության դադարեցումը ազատում է Կազմակերպությանը սույն գլխով նախատեսված պարտադիր վճարները կատարելու պարտականությունից:
(35-րդ հոդվածը փոփ. 30.09.08 ՀՕ-169-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-276-Ն, 21.12.15 ՀՕ-13-Ն, փոփ. 25.03.20 ՀՕ-188-Ն)