Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2025-07-04։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-07-04-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

Հոդված 35. Կազմակերպությունների մասնակցության վճարների չափերը

գործել է մինչև 2025-07-04ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 35. Կազմակերպությունների մասնակցության վճարների չափերը

(վերնագիրը փոփ. 03.06.20 ՀՕ-292-Ն)

1. Կազմակերպությունների կողմից կատարվող մասնակցության վճարների տարեկան չափերն են`

1) բանկեր՝ նախորդ տարվա վերջի դրությամբ ակտիվների 0.01 տոկոսը.

2) վարկային կազմակերպություններ (բացառությամբ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների)՝ նախորդ տարվա վերջի դրությամբ ակտիվների 0.07 տոկոսը.

2.1) Կենտրոնական դեպոզիտարիա՝ 140 000 դրամ.

3) ապահովագրական ընկերություններ՝ նախորդ տարվա ընթացքում հավաքված ապահովագրական պարգևների 0.15 տոկոսը.

3.1) Բյուրո` նախորդ տարվա ընթացքում ապահովագրական ընկերությունների կողմից Երաշխավորման ֆոնդ կատարված պարբերական վճարների 0.15 տոկոսը.

4) ապահովագրական բրոկերներ (բացառությամբ այն ապահովագրական բրոկերների, որոնք ծառայություններ են մատուցում բացառապես ապահովագրական ընկերություններին)՝ 90.000 դրամ.

5) ներդրումային ընկերություններ՝ 90.000 դրամ.

5.1) ներդրումային ֆոնդի կառավարիչներ` 90.000 դրամ.

6) գրավատներ՝ 45.000 դրամ.

7) արտարժույթի առքուվաճառք իրականացնող անձինք՝ 30.000 դրամ.

8) (կետն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-188-Ն)

9) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող անձինք՝ 140.000 դրամ.

10) Վարկային բյուրո՝ 140.000 դրամ:

2. Նոր լիցենզիա ստացած Կազմակերպությունները (բացառությամբ վերալիցենզավորվածների) պարտավոր են լիցենզիան ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, Գրասենյակին վճարել միանվագ մասնակցության վճար՝ համապատասխան լիցենզիա տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի կեսի չափով:

3. Այն դեպքում, երբ Կազմակերպությունը միաժամանակ զբաղվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված գործունեության երկու և ավելի տեսակներով, ապա Կազմակերպությունը պարտավոր է դրանցից յուրաքանչյուրի համար հաշվարկել մասնակցության վճարի չափը և կատարել հաշվարկված մասնակցության վճարներից առավելագույնը:

4. Լիցենզիայի գործողության կասեցումը Կազմակերպությանը չի ազատում սույն գլխով նախատեսված մասնակցության վճարները կատարելու պարտականությունից:

5. Լիցենզիայի գործողության դադարեցումը ազատում է Կազմակերպությանը սույն գլխով նախատեսված մասնակցության վճարները կատարելու պարտականությունից: Ընդ որում, Կազմակերպության լիցենզիան մինչև ընթացիկ եռամսյակի առաջին ամսվա 20-ը դադարեցվելու դեպքում Կազմակերպությունը չի վճարում այդ եռամսյակի համար վճարման ենթակա մասնակցության վճարները: Ընթացիկ եռամսյակի առաջին ամսվա 20-ից հետո Կազմակերպության լիցենզիան դադարեցվելու դեպքում այդ եռամսյակի համար մասնակցության վճարների վճարման պարտավորությունը չի դադարում, իսկ այդ եռամսյակի համար արդեն իսկ վճարված մասնակցության վճարները չեն վերադարձվում:

6. Պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը և Կենտրոնական բանկի խորհուրդը համատեղ սահմանում են սույն հոդվածով սահմանված մասնակցության վճարների և սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տոկոսների մասով ժամկետանց պարտավորությունների հավաքման, հաշվառման և դուրսգրման կարգը:

(35-րդ հոդվածը փոփ. 30.09.08 ՀՕ-169-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-276-Ն, 21.12.15 ՀՕ-13-Ն, փոփ. 25.03.20 ՀՕ-188-Ն, փոփ., լրաց. 03.06.20 ՀՕ-292-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։