Հոդված 12. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների պահեստազորից, զինված ուժերից (այդ թվում` պահեստազորից) և այլ զորքերից ու այլ մարմիններից ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված (տեղափոխված) և սպայական պաշտոնի նշանակված ծառայողներին հերթական կոչման ներկայացնելու կարգը
Հոդված 12. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների պահեստազորից, զինված ուժերից (այդ թվում` պահեստազորից) և այլ զորքերից ու այլ մարմիններից ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված (տեղափոխված) և սպայական պաշտոնի նշանակված ծառայողներին հերթական կոչման ներկայացնելու կարգը
(վերնագիրը խմբ. 17.12.25 ՀՕ-491-Ն)
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների պահեստազորից, զինված ուժերից (այդ թվում` պահեստազորից) և այլ զորքերից ու այլ մարմիններից ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված (տեղափոխված) և սպայական պաշտոնի նշանակված ծառայողները հերթական կոչման ներկայացվում են կոչումը կրելու՝ սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո։
2. Ազգային անվտանգության մարմինների պահեստազորից, զինված ուժերի պահեստազորից ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված սպաների` տվյալ կոչումով ծառայության ժամկետում հաշվարկվում է պահեստազորում ստացած կոչումը կրելու ժամանակահատվածը:
3․ Զինված ուժերից, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, փրկարար ծառայությունից և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունից օրենքով սահմանված կարգով ազգային անվտանգության մարմիններ ծառայության տեղափոխված, ինչպես նաև տվյալ մարմիններում ծառայած և ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված ծառայողներին հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում նաև զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունում, փրկարար ծառայությունում և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունում տվյալ կոչումով ծառայության ժամանակահատվածը:
(12-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-132-Ն, խմբ. 24.11.22 ՀՕ-448-Ն, 17.12.25 ՀՕ-491-Ն)
ՀՈԴՎԱԾ 13. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿՈՉՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ
Ազգային անվտանգության մարմինների ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կոչումը շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն: