Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-27-ից մինչև 2026-01-08։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-01-08-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. Պետական պարտքը

գործել է մինչև 2026-01-08ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 5. Պետական պարտքը

1. Պետական պարտքը կառավարության պարտքի և Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է:

2. Պետական պարտքը ստանձնվում է Հայաստանի Հանրապետության անունից` կառավարության, պետական մարմինների և պետական հիմնարկների կողմից և Կենտրոնական բանկի անունից` Կենտրոնական բանկի կողմից:

3. Պետական պարտքը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ազգային արժույթով:

4. Պետական պարտքը կարող է հրապարակվել նաև այլ արժույթներով:

5. Պետական պարտքի մարման և սպասարկման ենթակա գումարները վճարվում են ամբողջությամբ և ժամանակին: Եթե տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցները չեն բավարարում, ապա պետական պարտքի մարման և սպասարկման ենթակա վճարումները կարող են իրականացվել առանց սահմանափակման` արտահայտվելով այդ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության մեջ:

6. Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքի և Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմը 60 տոկոս է:

7. Եթե կառավարության պարտքը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցել է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 40 տոկոսը, ապա գործում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 8.2-րդ և 8.4-րդ մասերով սահմանված դրույթները:

8. (մասն ուժը կորցրել է 20.12.17 ՀՕ-6-Ն)

(5-րդ հոդվածը փոփ. 23.06.15 ՀՕ-97-Ն, խմբ., փոփ. 20.12.17 ՀՕ-6-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։