Հոդված 5. Պետական պարտքը
Հոդված 5. Պետական պարտքը
1. Պետական պարտքը կառավարության պարտքի և Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է:
2. Պետական պարտքը ստանձնվում է Հայաստանի Հանրապետության անունից` կառավարության, պետական մարմինների և պետական հիմնարկների կողմից և Կենտրոնական բանկի անունից` Կենտրոնական բանկի կողմից:
3. Պետական պարտքը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ազգային արժույթով:
4. Պետական պարտքը կարող է հրապարակվել նաև այլ արժույթներով:
5. Պետական պարտքի մարման և սպասարկման ենթակա գումարները վճարվում են ամբողջությամբ և ժամանակին: Եթե տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցները չեն բավարարում, ապա պետական պարտքի մարման և սպասարկման ենթակա վճարումները կարող են իրականացվել առանց սահմանափակման` արտահայտվելով այդ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության մեջ:
6. Պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը:
7. Եթե պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 50 տոկոսը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3 տոկոսը:
8. Սույն հոդվածի 6‑րդ և 7‑րդ մասերի պահանջներին չհամապատասխանող պետական պարտք առաջացնող գործարքն առ ոչինչ է: