Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-05-ից մինչև 2013-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ

Հոդված 18. Պետական բյուջեի ծախսերի ուղղությունները

գործել է մինչև 2013-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 18. Պետական բյուջեի ծախսերի ուղղությունները

1. Պետական բյուջեի միջոցով ֆինանսավորվում են պետական նշանակության ծրագրերը և ծախսերը` հետևյալ հիմնական ուղղություններով`

ա) ընդհանուր բնույթի պետական ծառայություններ.

բ) պաշտպանություն.

գ) հասարակական կարգի պահպանություն և անվտանգություն.

դ) կրթություն և գիտություն.

ե) առողջապահություն.

զ) սոցիալական ապահովություն.

է) բնակարանային կոմունալ տնտեսություն.

ը) մշակույթ, սպորտ և կրոն.

թ) վառելիքաէներգետիկ համալիր.

ժ) գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ջրային տնտեսություն և ձկնաբուծություն.

ժա) լեռնահանքային արդյունաբերություն և հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի), վերամշակող արդյունաբերություն, շինարարություն և բնապահպանություն.

ժբ) տրանսպորտ և կապ, ճանապարհային տնտեսություն.

ժգ) կառավարությանը օրենքով վերապահված իրավասությունների իրականացման այլ ուղղություններ:

2. Պետական բյուջեի ծախսերում կարող են առանձին տողով նախատեսվել պետական լիազորված մարմնի, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի, հարկային պետական ծառայության և մաքսային պետական մարմնի աշխատակիցների խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդեր, որոնց ձևավորման և օգտագործման կարգը սահմանվում է օրենքով: Ընդ որում, հարկային պետական ծառայության և մաքսային պետական մարմնի խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի գումարների օգտագործման` «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 109-րդ հոդվածին համապատասխան և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածին համապատասխան ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ տարեկան ծախսերի նախահաշվի ձևով: Պետական բյուջեում նախատեսման դեպքում պետական լիազորված մարմնի, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի խրախուսման նպատակային ֆոնդի միջոցները նշանակված են բացառապես պետական լիազորված մարմնի և անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի աշխատակիցների խրախուսման և դրանով պայմանավորված պարտադիր սոցիալական ապահովության վճարների կատարման համար, ընդ որում` խրախուսման միջոցներն օգտագործվում են համապատասխանաբար` պետական լիազորված մարմնի ղեկավարի և անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի ղեկավարի սահմանած կարգով:

3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ նորոգումը և պահպանումն ապահովելու նպատակով պետական բյուջեի ծախսերում նախատեսվում է համապատասխան գումար, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով նախորդ բյուջետային տարում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բենզինի և դիզվառելիքի, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարների գծով փաստացի մուտքերի հանրագումարի ոչ պակաս, քան 10 տոկոսը:

4. Բնապահպանական ծրագրերի գծով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվող ծախսերը չեն կարող պակաս լինել, քան այդ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարվա բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով փաստացի մուտքերի հանրագումարը:

(18-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ., լրաց. 20.05.05 ՀՕ-102-Ն, փոփ., խմբ. 24.10.07 ՀՕ-224-Ն, լրաց. 09.11.06 ՀՕ-174-Ն, 27.11.08 ՀՕ-204-Ն, խմբ. 15.11.11 ՀՕ-278-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։