ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 և 24 հոդվածներով, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ տալ`
Ռուբեն Գալչյանին (Մեծ Բրիտանիա)
Աննա Էլիզա Միլդոնյան-Ջրբաշյանին (Ֆրանսիա)
Գարեգին Փիրզադյանին (Իրան)
Ստեփան Օվանեսոֆֆին (Մեծ Բրիտանիա)
2. Ռուբեն Գալչյանին, Գարեգին Փիրզադյանին, Ստեփան Օվանեսոֆֆին ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր ստանալու համար սահմանված վճարի գանձումից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան
25 մայիսի 1995 թվականի,
քաղ. Երևան