ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության պետ Ղուկաս Մեհրաբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում «Ստանդարտացման և սերտիֆիկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ`
Լ. Տեր-Պետրոսյան
30 հունիսի 1995 թվականի,
քաղ. Երևան