Գլուխ 3 · ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Հոդված 20. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության գիտական աստիճանների և գիտական կոչումների մասին օտարերկրյա պետությունների փաստաթղթերի ճանաչումն ու համարժեքության հաստատումը
Հոդված 20. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության գիտական աստիճանների և գիտական կոչումների մասին օտարերկրյա պետությունների փաստաթղթերի ճանաչումն ու համարժեքության հաստատումը
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, գիտական աստիճանների և գիտական կոչումների մասին օտարերկրյա պետությունների փաստաթղթերի ճանաչումն ու համարժեքության հաստատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև կնքված միջպետական, միջկառավարական պայմանագրերով, համաձայնագրերով: