Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 և 24 հոդվածներով, որոշում եմ.

Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ տալ՝

Այդիկ Խուդավերդյանին (Իրան)

Միքայել Կարախանյանին (ԱՄՆ)

Շահեն Հարությունյանին (Իրան)

Մկրտիչ Մկրտչյանին (Կանադա)

Հայկ Յուսեֆյանին (Իրան)

Նիկոլ Նիշանյանին (ԱՄՆ)

Սարգիս Չառլուին (Իրան)

Սիլվիա Չաքմաքջյանին (ԱՄՆ)

Հայկազն Ստեփանյանին (Իրան)

Արմեն Տեր-Բարսեղյանին (Իրան)

Մելինե Փափազյանին (ԱՄՆ)

Գարիկ Օջաղյանսին (Իրան)

Անի Ֆնդկյանին (Ֆրանսիա)։

Հայաստանի Հանրապետության

Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան

29 օգոստոսի 1995 թվականի,

քաղ. Երևան

Ե Ր Կ Ր Ո Ր Դ Բ Ա Ժ Ի Ն

ՀՀ ԱՌԱՋԻՆ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

ՀՀ Սահմանադրության համաձայն, խորհրդարանական ընտրություններից հետո, երկրորդ հինգշաբթի օրը՝ հուլիսի 27-ին, գումարվեց ՀՀ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ Անդրանիկ նիստը, մինչ Ազգային ժողովի նախագահի ընտրությունը, բացեց և վարեց խորհրդարանի տարիքով ավագ պատգամավորը՝ Ֆ. Սարգսյանը։

Նորընտիր Ազգային ժողովին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը։ Նախագահը, ի դեմս պատգամավորների, ողջունեց հայ ժողովրդին ՀՀ Սահմանադրության ընդունման և Ազգային ժողովի ձևավորման առիթով, բեղմնավոր աշխատանք և հաջողություններ մաղթեց պատգամավորներին։

Ապա հանրապետության օրենսդիրներին հայրապետական օրհնանքի խոսքով դիմեց Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն։ Վեհափառ հայրապետի առաջարկով Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին։

Ընդմիջումից հետո խորհրդարանը ձեռնամուխ եղավ Ազգային ժողովի նախագահի ընտրությանը։ Առաջարկվեց երկու թեկնածություն. «Հանրապետություն» միավորման կողմից՝ Բաբկեն Արարքցյանը, իսկ Ազգային ինքնորոշում միավորման կողմից՝ Պարույր Հայրիկյանը։ Թեկնածուների ելույթից և հարցուպատասխանից հետո ծավալվեց մտքերի փոխանակություն։

Գաղտնի քվեարկության 144 մասնակիցներից հօգուտ Բ. Արարքցյանի քվեարկեց 133-ը, դեմ՝ 10-ը։ Պ. Հայրիկյանի օգտին քվեարկեց 6-ը, դեմ՝ 137-ը։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Բաբկեն Գուրգենի Արարքցյանը։ Նա շնորհակալություն հայտնեց վստահության համար և գործընկերներին մաղթեց համատեղ արգասաբեր աշխատանք։

Ստանձնելով նիստը նախագահողի պարտականությունը՝ Բ. Արարքցյանը Ազգային ժողովի քննարկմանն առաջարկեց խորհրդարանի նախագահի երկու տեղակալների ընտրության հարցը։ Այդ պաշտոններում առաջադրվեցին, գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին Կարապետ Ռուբենի Ռուբինյանը և Արա Հակոբի Սահակյանը։

Երեկոյան նիստում խորհրդարանը անդրադարձավ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ձևավորման խնդրին։ Պատգամավոր Է. Եգորյանը ներկայացրեց «Հանրապետություն» միավորման առաջադրած նախագիծը։ Ազգային ժողովը հաստատեց վեց մշտական հանձնաժողովների ցանկը.

արտաքին հարաբերությունների,

գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի,

պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի,

պետական-իրավական հարցերի,

սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի,

ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի։

* * *

ՀՀ Ազգային ժողովը, խորհրդարանի նախագահ Բ. Արարքցյանի նախագահությամբ, հուլիսի 28-ի նիստում քննարկեց ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմավորման և այդ հանձնաժողովների նախագահների ընտրության սկզբունքները։ Պատգամավոր Է. Եգորյանը ներկայացրեց «Հանրապետություն» միավորման առաջարկած նախագիծը, ըստ որի՝ ԱԺ 6 մշտական հանձնաժողովների նախագահներն ընտրվում են Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվից, գաղտնի քվեարկությամբ։

Նույն հարցի առնչությամբ մեկ այլ նախագիծ ներկայացրեց պատգամավոր Խ. Հարությունյանը։ Նա առաջարկեց ՀՀ Ազգային ժողովի ընտրովի մարմինները կազմակերպել ԱԺ-ում ներկայացված քաղաքական կազմակերպությունների, պատգամավորական խմբակցությունների և անկուսակցական պատգամավորների ներկայացուցիչների համամասնությամբ։

Ծավալվեց մտքերի փոխանակություն։

Իր տեսակետը շարադրեց նաև ԱԺ նախագահ Բ. Արարքցյանը։ Նա հատկապես կարևորեց ՀՀ Սահմանադրության դրույթներին համապատասխանող որոշումների ընդունումը։

Խորհրդարանը որոշեց ԱԺ մշտական հանձնաժողովների ընտրությունները կատարել Ազգային Ժողովի պատգամավորների ընդհանուր թվից, գաղտնի քվեարկությամբ։

Ապա խորհրդարանը ձեռնամուխ եղավ հանձնաժողովների նախագահների թեկնածությունների առաջադրմանը, որից հետո մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներն իրենց տեսակետները շարադրեցին համապատասխան ոլորտներում օրենսդրության կարգավորման, բարեփոխումների և կուտակված հիմնախնդիրների լուծման ուղղությամբ։

Փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ ընտրվեցին՝ Հովհաննես Հենզիկի Իգիթյանը (արտաքին հարաբերությունների), Ռաֆայել Աշոտի Պապայանը (գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի), Սամվել Վոլոդյայի Գևորգյանը (պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի), Էդուարդ Շմավոնի Եգորյանը (պետական-իրավական հարցերի), Հրանուշ Հրանտի Հակոբյանը (սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի), Արմեն Բենիամինի Եղիազարյանը (ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի)։

Օրվա երկրորդ կեսին, համաձայն Սահմանադրության 74-րդ հոդվածի, կառավարությունը, ի դեմ վարչապետ Հ. Բագրատյանի, Ազգային ժողովի հավանությանը ներկայացրեց իր գործունեության 1995-99 թթ. ծրագիրը՝ միաժամանակ դնելով վստահության հարցը։ Այնուհետև զեկուցողը պատասխանեց կառավարության գործունեության ծրագրին առնչվող պատգամավորների հարցերին։

Ծրագրի հրապարակումից հետո, որպես հիմք ընդունելով Սահմանադրության 74-րդ հոդվածը, որոշվեց կառավարությանը վստահություն հայտնելու հարցը քննարկել 24 ժամվա ընթացքում, եթե պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը ներկայացնի կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ։

* * *

ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստը գումարեց հուլիսի 29-ին, ժամը 18.00-ին՝ կառավարությանը վստահության հարցը դնելուց 24 ժամ հետո:

Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Բ. Արարքցյանը հայտարարեց, որ սահմանված ժամկետում, ըստ կարգի, կառավարության հրաժարականի պահանջ չի ներկայացվել, ուստի ՀՀ կառավարության 1995-99 թթ. գործունեության ծրագիրը համարվում է հավանության արժանացած։

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հուլիսի 21-ին ՀՀ Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն ընդունեց Հունաստանի Հանրապետության ռազմական պատվիրակությանը՝ Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, ծովակալ Փ. Լիմբերիսի գլխավորությամբ։ Քննարկվեցին տարածաշրջանային քաղաքականությանը վերաբերող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

* * *

Նույն օրը ՀՀ Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն ընդունեց ամերիկյան դատավորների և իրավաբանների պատվիրակությանը՝ ԱՄՆ գերագույն դատարանի անդամ Ա. Սկալիայի գլխավորությամբ։ ՀՀ Նախագահը ներկայացրեց Սահմանադրության ընդունման հետ կապված դատական համակարգի վերափոխման ծրագիրը։

* * *

Հուլիսի 25-ին ՀՀ Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն ընդունեց ագրոարդյունաբերական համալիրի հարցերով ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստի պատվիրակությունների ղեկավարներին։

* * *

Օգոստոսի 1-ին ՀՀ Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն ընդունեց Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ Զ. Մակքենզիին: Վերջինս Հայաստան էր ժամանել «Համագործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրի իրագործման հեռանկարների ուսումնասիրելու նպատակով։

* * *

Օգոստոսի 2-ին ՀՀ Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Դ.Միլլերին, որը հանձնեց իր հավատարմագիրը։

* * *

Օգոստոսի 21-ին ՀՀ Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Վ. Կազիմիրովին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։

* * *

Օգոստոսի 28-ին ՀՀ Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն ընդունեց ԼՂՀ նախագահ Ռ. Քոչարյանին։ Հանդիպման ընթացքում ճշտվեցին առաջիկա մոսկովյան բանակցություններին հայկական կողմի դիրքորոշումները։ Քննարկվեցին նաև Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր։

* * *

Օգոստոսի 29-ին ՀՀ Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն ընդունեց Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Է. Նալբանդյանին։

* * *

Նույն օրը ՀՀ Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վ. Տեր-Ղևոնդյանին։

* * *

Նույն օրը ՀՀ Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն ընդունեց Մինսկի խմբում ԱՄՆ-ի դեսպան Զ. Փրեսելին և ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ս. Բրաունին, որոնք Հայաստան էին ժամանել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար։

* * *

Օգոստոսի 30-ին ՀՀ Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն ընդունեց ՈՒԷՖԱ-ի պատվիրակությանը՝ նախագահ Լ. Ջոհանսոնհ գլխավորությամբ։ Քննարկվեցին Հայաստանի ֆուտբոլի ավանդույթների վերականգնման և զարգացման հետ կապված հարցեր։

* * *

Օգոստոսի 31-ին ՀՀ Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն ընդունեց ՌԴ պետական պատվիրակությանը` հատուկ հանձնարարությունների դեսպան Վ. Օլեանդրովի գլխավորությամբ։ Քննարկվեցին ՀՀ և ՌԴ միջև հարաբերությունների ընդհանուր վիճակը և զարգացման հիմնական ուղիները։

ՀՀ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օգոստոսի 1-ին ՀՀ փոխնախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Ք. Քոկսին և Քրիստոնեական միջազգային համերաշխության կազմակերպության նախագահ Հ. Շտյուկելբերգերին։ Բարոնուհին ՀՀ փոխնախագահին ծանոթացրեց այն գործնական քայլերին, որոնք առաջիկայում կյանքի կկոչվեն իր, Քրիստոնեական միջազգային համերաշխության կազմակերպության և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համատեղ գործունեության շնորհիվ։

* * *

Օգոստոսի 7-ին ՀՀ փոխնախագահ Գ. Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Դ. Միլլերին։

* * *

Օգոստոսի 8-ին ՀՀ փոխնախագահ Գ. Հարությունյանին իր հավատարմագիրը հանձնեց ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Կոստինենը։

* * *

Օգոստոսի 11-ին ՀՀ փոխնախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Սամարղանդի Հայ առաքելական եկեղեցու և հայ համայնքի բարերար Ա. Մարտիրոսյանին, Ուզբեկստանի «Լույս» հայկական մշակութային ընկերության նախագահ Վ. Գարունյանցին և նույն ընկերության նախագահի տեղակալ Գ. Վերդյանին։

* * *

Օգոստոսի 15-ին ՀՀ փոխնախագահ Գ. Հարությունյանին իր հավատարմագիրը հանձնեց ՀՀ-ում Կամբոջայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Սեթհան։

* * *

Օգոստոսի 21-ին ՀՀ փոխնախագահ Գ. Հարությունյանն ընդունեց ԻԻՀ պատվիրակությանը՝ մեջլիսի փոխնախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Հ. Ռոհանիի գլխավորությամբ:

* * *

Օգոստոսի 26-ին ՀՀ փոխնախագահ Գ. Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար և համակարգող ժ. Լորժեին։

* * *

Նույն օրը ՀՀ փոխնախագահ Գ. Հարությունյանն ընդունեց ԵՊՀ պրոֆեսոր, բանասիրության դոկտոր, բանաստեղծ Ա. Հարությունյանին։ Քննարկվեցին մշակութային խնդիրներին և Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հուլիսի 31-ին ԱԺ նախագահ Բ. Արարքցյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Ուռնովին։

Դեսպանը Հայաստանի խորհրդարանի նախագահին հանձնեց ՌԴ Համապետական ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վ. Շումեյկոյի շնորհավորական ուղերձը, որով վերջինս ամենայն բարիք էր ցանկացել Բ. Արարքցյանին՝ ԱԺ նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ։

* * *

Օգոստոսի 16-ին ԱԺ նախագահ Բ. Արարքցյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Դ. Միլլերին։

* * *

Օգոստոսի 17-ին ԱԺ նախագահ Բ. Արարքցյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ն. Հայնցեին։ Դեսպանը Բ. Արարքցյանին հանձնեց Բունդեստագի նախագահ Ռ. Զյուսմութի շնորհավորական ուղերձը՝ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ։

* * *

Նույն օրը ԱԺ նախագահ Բ. Արարքցյանն ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Յ. Կեժունին։ Վերջինս Բ. Արարքցյանին փոխանցեց Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ցյաո Շիի ջերմ բարեմաղթությունները՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ։

* * *

Նույն օրը ԱԺ նախագահ Բ. Արարքցյանն ընդունեց ՀՀ-ում Կամբոջայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Սեթհային։ Վերջինս Բ. Արարքցյանին փոխանցեց իր երկրի խորհրդարանի նախագահի շնորհավորանքներն ու բարի ցանկությունները։

* * *

Օգոստոսի 21-ին ԱԺ նախագահ Բ. Արարքցյանն ընդունեց ԻԻՀ պատվիրակությանը՝ մեջլիսի փոխնախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Հ. Ռոհանիի գլխավորությամբ։

* * *

Օգոստոսի 25-ին ԱԺ նախագահ Բ. Արարքցյանն ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար և համակարգող Ժ. Լորժեին։

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օգոստոսի 4-ին ԱԺ փոխնախագահ Կ. Ռուբինյանն ընդունեց Միջազգային վալյուտային ֆոնդի ղեկավար Տ. Կացանբասին և ՀՀ-ում ՄՎՖ-ի ներկայացուցիչ Ս. Ջոնսին։ Խորհրդարանի փոխնախագահը ներկայացրեց ֆինանսավարկային ոլորտում օրենսդրական հիմքի կատարելագործման խնդիրները։ Ապա քննարկվեցին Միջազգային վալյուտային ֆոնդի և Հայաստանի համապատասխան մարմինների միջև համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։

* * *

Օգոստոսի 10-ին ԱԺ փոխնախագահ Ա. Սահակյանն ընդունեց Միջազգային վալյուտային ֆոնդի իրավաբանական վարչության պետ Հ. Շիֆմանին։ Վերջինս նշեց, որ ֆոնդը, շարունակելով Հայաստանի բանկային և ֆինանսական համակարգի զարգացմանն օժանդակելու իր ծրագիրը, այս անգամ հանդես է եկել «Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման մասին» և «Գրավի մասին» ՀՀ օրենքների բարելավման ուղղությամբ առաջարկություններով։

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Օգոստոսի 25-ին ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Եղիազարյանն ընդունեց Դրեզդենի առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությանը՝ Կ. Հագենհոֆի ղեկավարությամբ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով, 1995 թ. հուլիսի 5-ին, 29-ին, օգոստոսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների, կրկնական քվեարկությունների և վերաքվեարկությունների արդյունքներով ընտրվել է 189 պատգամավոր։ Ստորև հրապարակում ենք ՀՀ Ազգային ժողովի համամասնական և մեծամասնական ընտրական համակարգերով ընտրված պատգամավորների ցուցակները։

Ց ՈՒ Ց Ա Կ

ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

1. Վարդանյան Դավիթ Մանուկի 3. Ավագյան Սեյրան Մարտիրոսի

2. Քոչարյան Շավարշ Միքայելի

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ՄԻԱՎՈՐՈՒՄ

1. Հայրիկյան Պարույր Արշավիրի 3. Զեյնալվանդյան Ներսես Ռաֆայելի

2. Զաքարյան Արամազդ Անուշավանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1. Բադալյան Սերգեյ Գրիգորի 4. Սաֆարյան Վազգեն Մեխակի

2. Դարբինյան Վլադիմիր Սարգսի 5. Թադևոսյան Գագիկ Աղասու

3. Սարգսյան Խորեն Թռչունի 6. Խառատյան Ֆրունզե Արմենակի

«ՇԱՄԻՐԱՄ»

1. Սարուխանյան Գայանե Ժորայի 5. Կաժոյան Ջուլետ Սուրենի

2. Սարգսյան Նադեժդա Վիգենի 6. Բակունց Անժելա Սուրենի

3. Պետրոսյան Ամալյա Արշակի 7. Արևշատյան Զարուհի Ռուբենի

4. Մաթևոսյան Շողեր Հրանտի 8. Թոգոշվիլի Նանա Գեորգիի

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՄԻԱՎՈՐՈՒՄ

1. Նաճարյան Եղիա Հովսեփի 11. Եղիազարյան Արմեն Բենիամինի

2. Սարգսյան Ֆադեյ Տաճատի 12. Շահբազյան Յուրի Լևոնի

3. Ասատրյան Բագրատ Արտաշեսի 13. Ավագյան Գրիգոր Երեմի

4. Պապայան Ռաֆայել Աշոտի 14. Սաֆարյան Խաչիկ Էլոյի

5. Մկրտչյան Արամ Սայադի 15. Վարդանյան Յուրի Լազարի

6. Մարգարյան Անդրանիկ Նահապետի 16. Աբրահամյան Սամվել Միշայի

7. Սողոմոնյան Էռնեստ Միքայելի 17. Հայոցյան Վարդգես Արսենի

8. Մնացականյան Ռոբերտ Աշոտի 18. Գրիգորյան Ավետիք Մարտունի

9. Բեզիրջյան Խաչատուր Օնիկի 19. Գիմիշյան Մկրտիչ Եգիկի

10. Մորիկյան Այդին Էդվարդի 20. Խաչատրյան Վարդան Ժորայի

Ց Ո Ւ Ց Ա Կ

ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ

Թիվ 1 ընտրատարածք

Կարապետ Ռուբենի Ռուբինյան

Թիվ 2 ընտրատարածք

Յուրիկ Հայկազի Հարությունյան

Թիվ 3 ընտրատարածք

Աշոտ Ցոլակի Նավասարդյան

Թիվ 4 ընտրատարածք

Հարություն Արփիստի Ղարագյոզյան

Թիվ 5 ընտրատարածք

Արթուր Վահանի Բաղդասարյան

Թիվ 6 ընտրատարածք

Հրաչյա Գարեգինի Գրիգորյան

Թիվ 7 ընտրատարածք

Խոսրով Մելիքի Հարությունյան

Թիվ 8 ընտրատարածք

Ռուբիկ Կարապետի Հակոբյան

Թիվ 9 ընտրատարածք

Գեղամ Տիրանի Ղարիբջանյան

Թիվ 10 ընտրատարածք

Արմենակ Մանասի Արմենակյան

Թիվ 11 ընտրատարածք

Արշակ Ավետիսի Սադոյան

Թիվ 12 ընտրատարածք

Նվեր Խաչիկի Չախոյան

Թիվ 13 ընտրատարածք

Արա Հակոբի Սահակյան

Թիվ 14 ընտրատարածք

Ազատ Լևիկի Արշակյան

Թիվ 15 ընտրատարածք

Մհեր Դավթի Սեդրակյան

Թիվ 16 ընտրատարածք

Դավիթ Գուրգենի Շահնազարյան*

Թիվ 17 ընտրատարածք

Սամսոն Սերյոժայի Ղազարյան

Թիվ 18 ընտրատարածք

Հարություն Մաքսիմի Քուշկյան

Թիվ 19 ընտրատարածք

Արարատ Վարդանի Խրիմյան

Թիվ 20 ընտրատարածք

Վազգեն Միքայելի Մանուկյան

Թիվ 21 ընտրատարածք

Ռազմիկ Անդրանիկի Դանիելյան

Թիվ 22 ընտրատարածք

Լեոնիդ Սամսոնի Հակոբյան

Թիվ 23 ընտրատարածք

Էդուարդ Սերոբի Սարգսյան

Թիվ 24 ընտրատարածք

Հարություն Երվանդի Խաչատրյան

Թիվ 25 ընտրատարածք

Ռոբերտ Ներսեսի Ենգոյան

Թիվ 26 ընտրատարածք

Վիգեն Սուրենի Խաչատրյան

Թիվ 27 ընտրատարածք

Արտաշես Մամիկոնի Գեղամյան

Թիվ 28 ընտրատարածք

Էդուարդ Շմավոնի Եգորյան

Թիվ 29 ընտրատարածք

Գրիգոր Գրիգորի Գրիգորյան

Թիվ 30 ընտրատարածք

Հովհաննես Վարազդատի Ահարոնյան

Թիվ 31 ընտրատարածք

Հովհաննես Վաչեի Թոքմաջյան

Թիվ 32 ընտրատարածք

Գալուստ Գրիգորի Սահակյան

Թիվ 33 ընտրատարածք

Կտրիճ Խաչիկի Սարդարյան

Թիվ 34 ընտրատարածք

Վահան Մյասնիկի Զատիկյան

Թիվ 35 ընտրատարածք

Յուրի Գուրգենի Բախշյան

Թիվ 36 ընտրատարածք

Մարգուշ Սամվելի Վարդանյան

Թիվ 37 ընտրատարածք

Վահագն Գառնիկի Խաչատրյան

Թիվ 38 ընտրատարածք

Սերգո Սարգսի Երիցյան

Թիվ 39 ընտրատարածք

Զավեն Մարտինի Հարությունյան

Թիվ 40 ընտրատարածք

Դավիթ Էդոնիսի Հարությունյան

Թիվ 41 ընտրատարածք

Մանուկ Ռազմիկի Վարդանյան

Թիվ 42 ընտրատարածք

Մարտին Ստեփանի Հովհաննիսյան

Թիվ 43 ընտրատարածք

Վաչագան Վարազդատի Հարոյան

Թիվ 44 ընտրատարածք

Իշխան Սերժիկի Զաքարյան

Թիվ 45 ընտրատարածք

Աշոտ Վաղինակի Ոսկանյան

Թիվ 46 ընտրատարածք

Հովհաննես Վլադիմիրի Դուրգարյան

Թիվ 47 ընտրատարածք

Վահագն Մկրտչի Գրիգորյան

Թիվ 48 ընտրատարածք

Հովհաննես Հենզիկի Իգիթյան

Թիվ 49 ընտրատարածք

Հերմինե Միքայելի Նաղդալյան

Թիվ 50 ընտրատարածք

Բաբկեն Գուրգենի Արարքցյան

Թիվ 51 ընտրատարածք

Հայկարամ Պողոսի Մխիթարյան

Թիվ 52 ընտրատարածք

Սուքիաս Հենզելի Ավետիսյան

Թիվ 53 ընտրատարածք

Մարտին Գրիգորի Զիլֆիմյան

Թիվ 54 ընտրատարածք

Վարազդատ Մկրտչի Ավոյան

Թիվ 55 ընտրատարածք

Հովհաննես Պետրոսի Գրիգորյան

Թիվ 56 ընտրատարածք

Ռուբեն Գևորգի Խաչատրյան

Թիվ 57 ընտրատարածք

Արարատ Դվինի Գոմցյան

Թիվ 58 ընտրատարածք

Միշա Հովհաննեսի Վարդանյան

Թիվ 59 ընտրատարածք

Անդրանիկ Գրիգորի Քոչարյան

Թիվ 60 ընտրատարածք

Վահրամ Վաղինակի Բաղդասարյան

Թիվ 61 ընտրատարածք

Վիկտոր Երվանդի Դալլաքյան

Թիվ 62 ընտրատարածք

Արտաշես Սամվելի Թումանյան

Թիվ 63 ընտրատարածք

Բորիս Բաբկենի Մխիթարյան

Թիվ 64 ընտրատարածք

Արամ Վիգենի Մանուկյան

Թիվ 65 ընտրատարածք

Հովհաննես Կնյազի Մատինյան

Թիվ 66 ընտրատարածք

Գրիգոր Հարությունի Ոսկերչյան

Թիվ 67 ընտրատարածք

Մարատ Եգորի Ալեքսանյան

Թիվ 68 ընտրատարածք

Հովհաննես Սերգեյի Հովհաննիսյան

Թիվ 69 ընտրատարածք

Հակոբ Գագիկի Հակոբյան

Թիվ 70 ընտրատարածք

Թաթուլ Մովսեսի Սաֆարյան

Թիվ 71 ընտրատարածք

Վարդան Սուրենի Այվազյան

Թիվ 72 ընտրատարածք

Անդրանիկ Ենոքի Մանուկյան

Թիվ 73 ընտրատարածք

Թելման Հակոբի Տեր-Պետրոսյան

Թիվ 74 ընտրատարածք

Արմեն Սերգեյի Մարտիրոսյան

Թիվ 75 ընտրատարածք

Սասան Մեխակի Միքայելյան

Թիվ 76 ընտրատարածք

Գնել Գեյմանի Մանուկյան

Թիվ 77 ընտրատարածք

Կարլեն Կարապետի Միքայելյան

Թիվ 78 ընտրատարածք

Գևորգ Վոլոդյայի Գևորգյան

Թիվ 79 ընտրատարածք

Նորայր Ահարոնի Ահարոնյան

Թիվ 80 ընտրատարածք

Հովհաննես Նորիկի Գաբրիելյան

Թիվ 81 ընտրատարածք

Հենրիկ Նապոլեոնի Պառավյան

Թիվ 82 ընտրատարածք

Շահեն Գուրգենի Պետրոսյան

Թիվ 83 ընտրատարածք

Սամվել Վոլոդյայի Գևորգյան

Թիվ 84 ընտրատարածք

Հրաչյա Վլադիմիրի Հովսեփյան

Թիվ 85 ընտրատարածք

Հովիկ Արգամի Աբրահամյան

Թիվ 86 ընտրատարածք

Գագիկ Հրաչի Ներսիսյան

Թիվ 87 ընտրատարածք

Գագիկ Խաչատուրի Պողոսյան

Թիվ 88 ընտրատարածք

Գևորգ Վարազդատի Բադալյան

Թիվ 89 ընտրատարածք

Սմբատ Ժիրայրի Այվազյան

Թիվ 90 ընտրատարածք

Աղասի Մանուկի Սիմոնյան

Թիվ 91 ընտրատարածք

Լևիկ Մանուկի Խաչատրյան

Թիվ 92 ընտրատարածք

Սիմոն Դրաստամատի Գրիգորյան

Թիվ 93 ընտրատարածք

Ժորա Հարությունի Գևորգյան

Թիվ 94 ընտրատարածք

Արմենակ Գուրգենի Մկրտչյան

Թիվ 95 ընտրատարածք

Կամո Առաքելի Արեյան

Թիվ 96 ընտրատարածք

Ժիրայր Վոլոդյայի Գևորգյան

Թիվ 97 ընտրատարածք

Էդիկ Սարգսի Ասատրյան

Թիվ 98 ընտրատարածք

Մյասնիկ ժորայի Մալխասյան

Թիվ 99 ընտրատարածք

Սերյոժա Վաղինակի Բաբայան

Թիվ 100 ընտրատարածք

Պետրոս Ստեփանի Մակեյան

Թիվ 101 ընտրատարածք

Մելս Ավետիսի Հակոբյան

Թիվ 102 ընտրատարածք

Վոլոդյա Արամայիսի Բադալյան

Թիվ 103 ընտրատարածք

Պավլիկ Արտավազդի Ասատրյան

Թիվ 104 ընտրատարածք

Կարլեն (Կամո) Սիրակի Վարդանյան

Թիվ 105 ընտրատարածք

Նորիկ Հենրիկի Մնոյան

Թիվ 106 ընտրատարածք

Երջանիկ Ավետիսի Աբգարյան

Թիվ 107 ընտրատարածք

Սեդրակ Մնացականի Հովհաննիսյան

Թիվ 108 ընտրատարածք

Գալուստ Փայլակի Գամազյան

Թիվ 109 ընտրատարածք

Սիմոն Մարտիրոսի Մարտիրոսյան

Թիվ 110 ընտրատարածք

Ֆիրդուս Արսենի Զաքարյան

Թիվ 111 ընտրատարածք

Դավիթ Մնացականի Զադոյան

Թիվ 112 ընտրատարածք

Ռազմիկ Մարտիրոսի Մարտիրոսյան

Թիվ 113 ընտրատարածք

Ալեքսան Օնիկի Ավետիսյան

Թիվ 114 ընտրատարածք

Մերուժան Սարգսի Տեր-Գուլանյան

Թիվ 115 ընտրատարածք

Ռազմիկ Խորենի Մաթևոսյան

Թիվ 116 ընտրատարածք

Ալբերտ Խոսրովի Հերոյան

Թիվ 117 ընտրատարածք

Ռուդիկ Հրաչիկի Ղուկասյան

Թիվ 118 ընտրատարածք

Լևոն Սերյոժայի Թովմասյան

Թիվ 119 ընտրատարածք

Տեր-Հուսիկ (Գարուշ) Բենիկի Լազարյան

Թիվ 120 ընտրատարածք

Գրիշա Մուշեղի Հովեյան

Թիվ 121 ընտրատարածք

Հրանուշ Հրանտի Հակոբյան

Թիվ 122 ընտրատարածք

Վահագն Վոլոդյայի Հակոբյան

Թիվ 123 ընտրատարածք

Վազգեն Վոլոդյայի Պողոսյան

Թիվ 124 ընտրատարածք

Հուսիկ Արշավիրի Հովհաննիսյան

Թիվ 125 ընտրատարածք

Ֆելիքս ժորայի Սարգսյան

Թիվ 126 ընտրատարածք

Ստեփան Սարիբեկի Բարսեղյան

Թիվ 127 ընտրատարածք

Արմեն Արամի Կիրակոսյան

Թիվ 128 ընտրատարածք

Վարդան Վանցետի Պետրոսյան

Թիվ 129 ընտրատարածք

Արտուշ Վազգենի Մելիքբեկյան

Թիվ 130 ընտրատարածք

Ջեմմա Գուրգենի Անանյան

Թիվ 131 ընտրատարածք

Գևորգ Հրանտի Դավթյան

Թիվ 132 ընտրատարածք

Վահե Սուրիկի Շահվերդյան

Թիվ 133 ընտրատարածք

Արամ Ալեքսանդրի Բաբաջանյան

Թիվ 134 ընտրատարածք

Հովիկ Հայկազի Պառավյան

Թիվ 135 ընտրատարածք

Վախթանգ Մեխակի Լալայան

Թիվ 136 ընտրատարածք

Ալբերտ Պավելի Պապոյան

Թիվ 137 ընտրատարածք

Վասիլ Հովհաննեսի Չիլինգարյան

Թիվ 138 ընտրատարածք

Արտավազդ Բագրատի Սահակյան

Թիվ 139 ընտրատարածք

Կարեն Սարգսի Կարապետյան

Թիվ 140 ընտրատարածք

Խաչիկ Հովսեփի Դումիկյան

Թիվ 141 ընտրատարածք

Գագիկ Արշավիրի Աբրահամյան

Թիվ 142 ընտրատարածք

Աշոտ Բագրատի Սարգսյան

Թիվ 143 ընտրատարածք

Պանդուխտ Հմայակի Մանուկյան

Թիվ 144 ընտրատարածք

Քոչար Ապրեսի Դավթյան

Թիվ 145 ընտրատարածք

Սուրեն Ջհանգիրի Աբրահամյան

Թիվ 146 ընտրատարածք

Սուրեն Սերյոժայի Խաչատրյան

Թիվ 147 ընտրատարածք

Ալեքսան Հակոբի Հակոբյան

Թիվ 148 ընտրատարածք

Դերենիկ Բագրատի Մարգարյան

Թիվ 149 ընտրատարածք

Սլավիկ Ստեփանի Հայրապետյան

Թիվ 150 ընտրատարածք

Դավիթ» Ղևոնդի Մաթևոսյան

_______________________________

* ՀՀ Աժ պատգամավորի ընտրությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։