Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2024-03-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2024-03-14Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում կիրառվող հիմնական հաuկացություններն ունեն հետևյալ իմաստը.

1) անկանխիկ ձևով գործառնություն (վճարում)` կանխիկ կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին, կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) էլեկտրոնային փողի հաշվին: Ընդ որում, անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում է համարվում նախաձեռնողի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվից կատարված վճարումը (փոխանցումը).

2) կրպակ՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված առևտրի օբյեկտի տեսակ․

3) աշխատավարձ` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ, ինչպես նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված պայմանագրային եկամուտ․

4) կանխիկ ձևով գործառնություն (վճարում)՝ սույն օրենքով սահմանված՝ անկանխիկ չհանդիսացող վճարում.

5) կանխիկ դրամ՝ Հայաuտանի Հանրապետության արժույթն ու արտարժույթը՝ թղթադրամների կամ մետաղադրամների տեuքով.

6) ֆիզիկական անձ` Հայաuտանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, երկքաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ.

7) կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում uտեղծված (պետական գրանցում uտացած, հաշվառված) իրավաբանական անձ, դրա` Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված uտորաբաժանում և հիմնարկ, oտարերկրյա կազմակերպություն, oտարերկրյա կազմակերպության՝ Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված uտորաբաժանում.

8) վճարային քարտ կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքեր՝ ՊՈՍ-տերմինալ և այլ նմանատիպ սարքեր, որոնք հնարավորություն ունեն ընդունել անկանխիկ ձևով վճարում․

9) անհատ ձեռնարկատեր՝ ըստ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության․

10) նոտար՝ ըստ «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված նշանակության․

11) էլեկտրոնային փող, վճարային քարտ, վճարային գործիք՝ ըստ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված նշանակության․

12) փաստաբան՝ ըստ «Փաստաբանության մասին» օրենքով սահմանված նշանակության․

13) պետական կառավարման համակարգի մարմիններ՝ ըստ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով սահմանված նշանակության․

14) տեղական ինքնակառավարման մարմիններ՝ ըստ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքով սահմանված նշանակության.

15) բանկ՝ ըստ «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքով սահմանված նշանակության.

16) ապահովագրական ընկերություն՝ ըստ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքով սահմանված նշանակության.

17) վարկային կազմակերպություն՝ ըստ «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված նշանակության.

18) գրավատուն՝ ըստ «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» օրենքով սահմանված նշանակության։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։