Հոդված 5. ․ Ֆիզիկական անձանց միջև անկանխիկ ձևով գործարքների իրականացումը
Հոդված 5․ Ֆիզիկական անձանց միջև անկանխիկ ձևով գործարքների իրականացումը
1․ Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջև 2022 թվականի հուլիսի 1-ից 500,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր այն գործարքների դիմաց, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր գրանցման, իրականացվում են անկանխիկ ձևով՝ անկախ վճարման կարգից, եթե այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր նախատեսված չեն, ինչպես նաև ֆիզիկական անձանց միջև 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող փոխառությունների տրամադրումը և ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով։
2․ Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջև 2023 թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր գործարքների համար իրականացվում են անկանխիկ ձևով։