Հոդված 6. ․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-9.5-րդ հոդվածներով․
Հոդված 6․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-9.5-րդ հոդվածներով․
«Հոդված 9.1․ Ջերմոցային գազերի արտանետման առավելագույն սահմանաչափի որոշման հիմքերը
1․ Ջերմոցային գազերի համար արտանետման թույլտվությամբ նախատեսվող արտանետման առավելագույն սահմանաչափի որոշման համար հիմք են՝
1) «Կլիմայի մասին» օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված իրավական ակտով սահմանված՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման թիրախները.
2) լավագույն հասանելի տեխնոլոգիաների կիրառման կանխադրույթը։