Հոդված 9.5. ․ Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելը
Հոդված 9.5․ Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելը
1․ Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունը լիազոր մարմնի կողմից ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝
1) ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր կամ տեղեկություններ.
2) ջերմոցային գազերի արտանետման թույլտվություն ունեցող սուբյեկտը ներկայացրել է դիմում գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ․
3) սույն օրենքի 9.2-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով տրամադրվել է ջերմոցային գազերի արտանետման նոր թույլտվություն․
4) առկա է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1․1-ին մասի համաձայն ներկայացված միջնորդագիր։»։