Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների կացության կարգավիճակի հետ կապված դիմումները քննարկելու, ներառյալ՝ փաստաթղթեր տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են՝

ա) Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի և Կառավարության կողմից միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում և կարգով աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներն ու նրանց ընտանիքի անդամները.

բ) Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական և տեխնիկական օգնություն ցույց տալու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական ու տեխնիկական (այլ) բնույթի իրականացնում է Կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը.

գ) մինչև 18 տարեկան անձինք.

դ) Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի ընտանիքի անդամները (ամուսինը, երեխան, հայրը, մայրը).

ե) ազգությամբ հայ այն օտարերկրացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է անձանց կյանքին կամ առողջությանը: Անձանց կյանքին կամ առողջությանն սպառնացող արտակարգ իրավիճակի վերաբերյալ դիրքորոշումը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը՝ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի գրավոր հարցման հիման վրա.

զ) Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած օտարերկրացիները՝ այդ հիմքով մշտական կացության կարգավիճակ ստանալու դեպքում:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզա տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են՝

ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները.

բ) քաղաքացիական, ընտանեկան գործերով և քրեական վարույթներով որպես կողմ, վկա կամ փորձագետ Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների դատարաններ կամ նախաքննության մարմիններ հրավիրվող անձինք.

գ) Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի և Կառավարության կողմից միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում և կարգով աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներն ու նրանց ընտանիքի անդամները.

դ) Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական և տեխնիկական օգնություն ցույց տալու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական ու տեխնիկական (այլ) բնույթի իրականացնում է Կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը.

ե) Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձինք և պատվիրակությունների անդամները.

զ) դիվանագիտական անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները.

է) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի ընտանիքի անդամները (ամուսինը, երեխան, հայրը, մայրը).

ը) մինչև 18 տարեկան անձինք.

թ) ազգությամբ հայ այն օտարերկրացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է անձանց կյանքին կամ առողջությանը: Անձանց կյանքին կամ առողջությանն սպառնացող արտակարգ իրավիճակի վերաբերյալ դիրքորոշումը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը՝ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի գրավոր հարցման հիման վրա:».

3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

(հոդվածը 11.05.26 ՀՕ-213-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։