Հոդված 6
Հոդված 6
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից։
2. Այն օտարերկրացիները, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ստացել են հատուկ կացության կարգավիճակ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև իրենց հատուկ կացության կարգավիճակի ժամկետի ավարտը շարունակում են օգտվել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված հատուկ կացության կարգավիճակից բխող իրավունքներից և պարտականություններից:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2026 թ. փետրվարի 12
Երևան
ՀՕ-12-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2026 թվական: