Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու դիմումները քննարկելու, ներառյալ՝ կարգավիճակը հավաստող փաստաթուղթ տալու համար՝

ա) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու, ներառյալ` կացության քարտ տալու համար բազային տուրքի 150-ապատիկի չափով

բ) Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու, ներառյալ` կացության քարտ տալու համար բազային տուրքի 250-ապատիկի չափով

գ) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը վերականգնելու կամ փոխելու համար բազային տուրքի 20-ապատիկի չափով

դ) «Օտարերկրացիների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ օրինական բնակության իրավունքը հավաստող տեղեկանքը տալու կամ երկարաձգելու դիմումը քննարկելու, ներառյալ՝ տեղեկանքը տալու համար բազային տուրքի 30-ապատիկի չափով

ե) «Օտարերկրացիների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ օրինական բնակության իրավունքը հավաստող տեղեկանքը վերականգնելու կամ փոխելու համար բազային տուրքի 5-ապատիկի չափով».

3) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«9. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ՝ մուտքի վիզա տալու համար`

ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ՝ մուտքի վիզա տալու համար` մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով բազային տուրքի 15-ապատիկի չափով

մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով բազային տուրքի եռապատիկի չափով

բ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ՝ մուտքի վիզա տալու համար`

մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև մեկ տարի վավերականության ժամկետով բազային տուրքի 40-ապատիկի չափով

մինչև 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև վեց ամիս վավերականության ժամկետով բազային տուրքի 20-ապատիկի չափով

գ) Հայաստանի Հանրապետություն պաշտոնական մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ՝ մուտքի վիզա տալու համար՝ 0

դ) Հայաստանի Հանրապետություն դիվանագիտական մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ՝ մուտքի վիզա տալու համար՝ 0

ե) Հայաստանի Հանրապետություն մեկ մուտքի տարանցիկ վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ՝ մուտքի վիզա տալու համար՝ բազային տուրքի 10-ապատիկի չափով

զ) Հայաստանի Հանրապետություն բազմակի մուտքի տարանցիկ վիզա (մեկ տարի վավերականության ժամկետով) տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ՝ մուտքի վիզա տալու համար՝ բազային տուրքի 18-ապատիկի չափով

է) Հայաստանի Հանրապետություն աշխատանքային մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ՝ մուտքի վիզա տալու համար՝ բազային տուրքի 15-ապատիկի չափով»:

(հոդվածը 11.05.26 ՀՕ-213-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։