Գլուխ 2 · ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 17. Մարզպետի լիազորությունները շրջակա միջավայրի պահպանության բնագավառում
Հոդված 17. Մարզպետի լիազորությունները շրջակա միջավայրի պահպանության բնագավառում
1. Մարզպետը շրջակա միջավայրի պահպանության բնագավառում`
1) մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը մարզի տարածքում.
2) մարզում ապահովում է Կառավարության կլիմայական քաղաքականության իրականացումը.
3) ապահովում է «Կլիմայի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ, 29-րդ հոդվածի 3-րդ և 30-րդ հոդվածի 3-րդ մասերով սահմանված պահանջների կատարումը:
(17-րդ հոդվածը լրաց. 20.01.26 ՀՕ-21-Ն)