Հոդված 20. Մարզպետի լիազորությունները տնտեսության զարգացման բնագավառում
Հոդված 20. Մարզպետի լիազորությունները տնտեսության զարգացման բնագավառում
1. Մարզպետը տնտեսության զարգացման բնագավառում՝
1) տարածքային կառավարման մակարդակում իրագործում է տնտեսության զարգացման բնագավառում Կառավարության քաղաքականությունը.
2) ապահովում է մարզի զարգացման ռազմավարության մշակումը, այդ թվում՝ դրանում կլիմայական քաղաքականության ներկառուցումը, և մշտադիտարկման իրականացումը.
3) ապահովում է մարզի զարգացման ռազմավարության իրականացման տարեկան գործունեության ծրագրի մշակման և լիազորված մարմնի հաստատմանը ներկայացնելու աշխատանքների, ինչպես նաև հաստատված ծրագրի մշտադիտարկման իրականացումը.
4) ապահովում է մարզի տարածքում միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցությունը.
5) իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է մարզի տնտեսական հնարավորությունների բացահայտման ուղղությամբ աշխատանքների համակարգումը, ինչպես նաև մարզի զարգացմանը միտված առաջարկությունները լիազորված մարմին ներկայացնելը:
(20-րդ հոդվածը լրաց. 20.01.26 ՀՕ-21-Ն)