Հոդված 9. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ
Հոդված 9. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ
Հասարակական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և իրենց կանոնադրություններին համապատասխան իրավունք ունեն մասնակցելու մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների իրականացմանը:
Քաղաքացիներն իրավունք ունեն պետական մարմիններին աջակցություն ցույց տալ մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների իրականացման գործում` մթնոլորտային օդի պահպանության աշխատանքներին անմիջականորեն մասնակցելու, մթնոլորտային օդի պահպանությունը բարելավելու մասին պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին առաջարկություններ ներկայացնելու, մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ օրենսդրության խախտումների մասին հայտնելու միջոցով:
Մթնոլորտային օդի պահպանության միջոցառումներն իրականացնելիս պետական մարմինները պարտավոր են հաշվի առնել հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: