Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-05-16-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ԱՂՏՈՏՄԱՆ ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 18.1. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 18.1. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների

նորմատիվների պահպանման կարգը

1. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների սահմանային թույլատրելի նորմատիվների պահպանումն ապահովելու նպատակով իրականացվում են տրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ:Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող չափիչ կետերի միջոցով (այսուհետ` չափիչ կետեր):

2. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ իրականացնելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձը:

Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացվում են ավտոտրանսպորտային միջոցներ տնօրինող իրավաբանական ու ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` ավտոտրանսպորտային միջոցներ տնօրինողներ) միջոցների հաշվին:

3. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացվում են տարեկան մեկ անգամ, իսկ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցներից` տարեկան երկու անգամ` ավտոտրանսպորտային միջոցները տեխնիկական զննման ներկայացնելու օրվան նախորդող երեք ամսվա ընթացքում:

Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների համար սահմանված նորմատիվների համապատասխանության դեպքում ավտոտրանսպորտային միջոցներ տնօրինողներին չափումներն իրականացնելուց անմիջապես հետո տրվում է ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվներին համապատասխանության կտրոն, որում նշվում են չափումներն իրականացրած իրավաբանական անձի անվանումը, ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի տվյալները, վառելիքի տեսակը (տեսակները), որով աշխատում է ավտոտրանսպորտային միջոցը, ինչպես նաև վառելիքի յուրաքանչյուր տեսակի (տեսակների) և դրա առանձին մակնիշների օգտագործման դեպքում ավտոտրանսպորտային միջոցից արտանետվող չափման ենթակա աղտոտող նյութերի արտանետումների քանակը:

Տարվա ընթացքում ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների մեկից ավելի չափումներ կարող են իրականացվել ավտոտրանսպորտային միջոցներ տնօրինողների հայեցողությամբ:

4. Ավտոտրանսպորտային միջոցների հերթական տեխնիկական զննումն իրականացվում է ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվներին համապատասխանության կտրոնի առկայության դեպքում:

5. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ իրականացնող կազմակերպությունների կողմից ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Չափիչ կետերում ավտոտրանսպորտային միջոցներից չափման ենթակա աղտոտող նյութերի արտանետումների ցանկը և չափման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվներին համապատասխանության կտրոնի ձևը հաստատում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազորված պետական մարմինը:

(18.1 հոդվածը լրաց. 05.05.05 ՀՕ-98-Ն, 08.04.09 ՀՕ-97-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։