Գլուխ III · ԱՂՏՈՏՄԱՆ ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 19. ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ և ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ
Հոդված 19. ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ և ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ
Արգելվում է այնպիսի փոխադրամիջոցների և կայանքների արտադրությունն ու շահագործումը, որոնց արտանետումներում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի պարունակությունը գերազանցում է սահմանված նորմատիվները:
Պետական կառավարման տեղական մարմինները և մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինները կարող են մթնոլորտային օդի պահպանության նպատակով ժամանակավորապես կամ մշտապես սահմանափակել փոխադրամիջոցների մուտքը որոշակի գոտիներ, բնակելի զանգվածներ, հանգստի և տուրիզմի վայրեր: