Գլուխ III · ԱՂՏՈՏՄԱՆ ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 17. ՎԹԱՐԱՅԻՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏևԱՆՔՈՎ և ԱՅԼ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 17. ՎԹԱՐԱՅԻՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏևԱՆՔՈՎ և ԱՅԼ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Վթարային իրադրության հետևանքով և այլ պատճառներով մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները գերազանցելու դեպքում ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են այդ մասին անհապաղ հաղորդել մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին և սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել մթնոլորտային օդի պահպանության և դրա աղտոտման պատճառներն ու հետևանքները վերացնելու համար:
(17-րդ հոդվածը փոփ. 20.03.01 ՀՕ-158)