Գլուխ VIII · ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԻՍ
Հոդված 29. ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ և ԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 29. ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ և ԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու նպատակով գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները պարտավոր են կատարել բույսերի պաշտպանության միջոցները, դրանց աճի խթանիչները, հանքային պարարտանյութերը և մյուս պատրաստուկները փոխադրելու, պահելու և կիրառելու կանոնները: