Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-10-22-ից մինչև 2017-04-08։Բացել գործող տեքստը
Գլուխ I · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5.1. Լիազորված մարմինների իրավասությունները մթնոլորտային օդի պահպանության բնագավառում

գործել է մինչև 2017-04-08Բացել ARLIS-ում

Հոդված 5.1. Լիազորված մարմինների իրավասությունները մթնոլորտային օդի պահպանության բնագավառում

Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազորված մարմինների իրավասություններն են`

մթնոլորտային օդի պահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության մշակումը,

մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,

արտանետումներ կատարելու հայտ ներկայացրած կազմակերպություններին մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակների տրամադրումը,

մթնոլորտային օդի պահպանության նորմատիվամեթոդական փաստաթղթերի ձևավորումը,

մթնոլորտային օդն աղտոտող նյութերի և արտանետումների պետական հաշվառումը,

մթնոլորտային օդի վիճակի մոնիթորինգի (դիտանցի) կազմակերպումը և վարումը,

իր իրավասությունների սահմաններում միջազգային համագործակցության իրականացումը,

օրենքով սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

(5.1 հոդվածը լրաց. 14.09.11 ՀՕ-249-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։