Հոդված 37. ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ և ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 37. ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ և ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մթնոլորտային օդի վիճակի նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը, ըստ քիմիական, ֆիզիկական և կենսաբանական ցուցանիշների, իրականացվում է բնական միջավայրի աղտոտման նկատմամբ հսկողության և վերահսկողության համապատասխան ծառայությունների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մթնոլորտային օդի վիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքումը, պահպանումը, որոնումն ու մշակումը կատարվում է միասնական համակարգով: Բնական միջավայրի աղտոտման նկատմամբ հսկողության և վերահսկողության ծառայությունների վրա է դրվում պետական և հասարակական շահագրգիռ մարմիններին, ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին մթնոլորտային օդի աղտոտման մակարդակների վերաբերյալ անընդմեջ տեղեկատվության անվճար ապահովումը: