Գլուխ XI · ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 33. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 33. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների կողմից արտադրական կարիքների համար օդի օգտագործումը կարող է սահմանափակվել, դադարեցվել կամ արգելվել այն դեպքում, երբ դա հանգեցնում է մթնոլորտային օդի վիճակի այնպիսի փոփոխությունների, որոնք վնասակար ազդեցություն են ունենում մարդկանց առողջության, բուսական ու կենդանական աշխարհի վրա: