Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-24-ից մինչև 2026-01-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 14. Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունը

գործել է մինչև 2026-01-08Բացել ARLIS-ում

Հոդված 14. Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունը

1. Գնահատման հաշվետվության վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և գնահատման ստանդարտներին համապատասխանության խնդիրները կարող է պարզաբանել լիազոր մարմինը` նրան ուղղված գնահատման գործունեության սուբյեկտներից յուրաքանչյուրի կամ շահառուների դիմումի հիման վրա, կամ լիազոր մարմնի նախաձեռնությամբ, իսկ դրանց վերաբերյալ վեճերի առկայության դեպքում` դատական կարգով:

2. Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության դեպքերը և կարգը սահմանում է Կառավարությունը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։