Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-24-ից մինչև 2026-01-08։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-01-08-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 24. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը

գործել է մինչև 2026-01-08ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 24. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը

1. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը ոչ առևտրային, անկախ, մասնագիտացված, ինքնակարգավորվող և ինքնաֆինանսավորվող կազմակերպություն է։

2. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ:

3. (մասն ուժը կորցրել է 02.10.24 ՀՕ-363-Ն)

4. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության կարգավիճակը ծագում է սույն օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնում հաշվառվելու պահից։ Լիազոր մարմնում կարող է հաշվառվել առավելագույնը հինգ ինքնակարգավորվող կազմակերպություն:

5. Կազմակերպությունը հաշվառվում է որպես գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություն միայն այն դեպքում, երբ այդ կազմակերպությանն անդամակցում է լիազոր մարմնում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող գնահատողների քանակի առնվազն 10 տոկոսը։

6. Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև իր կանոնադրության բազմակի կամ կոպիտ խախտումների համար գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է լուծարվել դատարանի որոշմամբ` լիազոր մարմնի կամ շահագրգիռ անձանց դիմումով:

(24-րդ հոդվածը փոփ., խմբ. 02.10.24 ՀՕ-363-Ն)

(02.10.24 ՀՕ-363-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։