Հոդված 5. Հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը
Հոդված 5. Հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը
1. Եթե օտարվում է հողամասը, ապա հողամասի հետ միասին օտարման են ենթակա նաև հողամասի վրա գտնվող անշարժ գույքը (շենքեր, շինություններ, այլ ամրացված գույք և այլն), ինչպես նաև հողամասի վրա գտնվող այլ բարելավումները: Եթե օտարվում է շենք կամ շինություն, ապա շենքի կամ շինության հետ միասին օտարման են ենթակա նաև այդ շենքի կամ շինության սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը:
2. Եթե օտարվում է սեփականության մի մասը, ապա սեփականատերն իրավունք ունի պահանջելու նաև սեփականության չօտարված մասի օտարում հետևյալ դեպքերում՝
1) գույքի չօգտագործվող մասը սեփականատիրոջ համար կորցնում է տնտեսական կամ գործառութային այն նշանակությունը, որն ուներ մինչև օտարվող մասի առանձնացվելը՝ անկախ սեփականության օտարվող և չօտարվող մասերի համամասնությունից.
2) գույքի չօտարվող մասը օտարվող մասի համեմատությամբ աննշան է:
Չօտարված մասն օտարելու պահանջ սեփականատերը կարող է ներկայացնել բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
3. (մասն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-105-Ն)
(5-րդ հոդվածը խմբ., փոփ. 21.06.14 ՀՕ-105-Ն)