Հոդված 5. Հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը
Հոդված 5. Հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը
1. Եթե օտարվում է հողամասը, ապա հողամասի հետ միասին օտարման են ենթակա նաև հողամասի վրա գտնվող անշարժ գույքը (շենքեր, շինություններ, այլ ամրացված գույք և այլն), ինչպես նաև հողամասի վրա գտնվող այլ բարելավումները: Եթե օտարվում է շենք կամ շինություն, ապա շենքի կամ շինության հետ միասին օտարման են ենթակա նաև այդ շենքի կամ շինության սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը:
2. Եթե օտարվում է սեփականության մի մասը, ապա սեփականատիրոջ պահանջով պետք է օտարվի այդ սեփականության չօտարված մասը ևս: Նման պահանջ սեփականատերը կարող է ներկայացնել բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:
3. Եթե օտարվում է սեփականության մի մասը, իսկ մնացած մասը թեև պիտանի է հետագա օգտագործման համար, սակայն դրա արժեզրկման գումարի չափը համադրելի է օտարման ոչ ենթակա սեփականության դիմաց փոխհատուցման ենթակա գումարին, ապա ձեռքբերողի նախաձեռնությամբ կարող է օտարվել նաև սեփականության այդ մասը ևս: