Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Ջրերի ռացիոնալ օգտագործման ու պահպանման միջոցառումներին հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների մասնակցության կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Ջրերի ռացիոնալ օգտագործման ու պահպանման միջոցառումներին հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների մասնակցության կարգը

Հասարակական կազմակերպությունները և աշխատավորական կոլեկտիվները ջրերի ռացիոնալ օգտագործումն ու պահպանումը ապահովող գործունեությանը մասնակցում են ՍՍՀ Միության ու Հայկական ՍՍՀ օրենսդրությանը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կանոնագրքերին (կանոնադրություններին) համապատասխան:

Պետական մարմինները պարտավոր են ջրերի ռացիոնալ օգտագործման և պահպանման միջոցառումներ իրականացնելիս ըստ ամենայնի հաշվի առնել հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների առաջարկությունները»:

7. Հայկական ՍՍՀ 1979 թվականի հունիսի 29-ի օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ անտառային օրենսգրքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1979 թ., N 2, հոդվ. 97).

1) 3-րդ գլխի վերնագիրը «Հասարակական կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «աշխատավորական կոլեկտիվների» բառերով.

2) օրենսգրքի 12 և 13 հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 12. Հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների աջակցությունը անտառների ռացիոնալ օգտագործման, վերարտադրության, պահպանության ու պաշտպանության միջոցառումների իրականացման գործում

Արհեստակցական միությունները, երիտասարդական կազմակերպությունները, բնության պահպանության ընկերությունը, գիտական ընկերությունները և մյուս հասարակական կազմակերպությունները, աշխատավորական կոլեկտիվները, ինչպես նաև քաղաքացիները պետական մարմիններին ու կոլտնտեսություններին աջակցություն են ցույց տալիս անտառների ռացիոնալ օգտագործման, վերարտադրության, պահպանության ու պաշտպանության միջոցառումների իրականացման գործում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։