Անցնել բովանդակությանը

Հոդված 253. Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի մասնակցությունը պլանների նախագծերի մշակմանը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 253. Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի մասնակցությունը պլանների նախագծերի մշակմանը

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեն մասնակցում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արտադրական պլանների, նոր տեխնիկայի արմատավորման, կապիտալ շինարարության պլանների նախագծերի, բնակելի շենքերի ու կուլտուր-կենցաղային օբյեկտների շինարարության ու նորոգման պլանների, ինչպես նաև կոլեկտիվի սոցիալական զարգացման պլանների նախագծերի մշակմանը»:

16) Օրենսգրքի 254 հոդվածի 2-րդ կետում «հաստատում է այդ ֆոնդերի ծախսման նախահաշիվները» բառերը փոխարինել «հաստատում է այդ ֆոնդերի ծախսման նախահաշիվները` աշխատավորական կոլեկտիվների կողմից քննարկվելուց և հավանություն ստանալուց հետո» բառերով:

2. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի 1982 թվականի դեկտեմբերի 3-ին ընդունած Հայկական ՍՍՀ բնակարանային օրենսգրքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1982 թ., N 23, հոդվ. 278).

1) օրենսգրքի 19 հոդվածում`

վերնագիրը «Հասարակական կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «աշխատավորական կոլեկտիվների» բառերով.

առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Արհեստակցական միությունները, մյուս հասարակական կազմակերպությունները, աշխատավորական կոլեկտիվները ՍՍՀ Միության և Հայկական ՍՍՀ օրենսդրությանը և հասարակական կազմակերպությունների կանոնագրքերին (կանոնադրություններին) համապատասխան, ինչպես նաև քաղաքացիները մասնակցում են պետական և հանրային բնակարանային ֆոնդի կառավարմանը և պահպանության ապահովմանը»:

2) Օրենսգրքի 22 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 22. Բնակարանային ֆոնդի օգտագործումը և պահպանումը բարելավելու վերաբերյալ հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների առաջարկությունները հաշվի առնելը

Պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաև պաշտոնատար անձինք պարտավոր են ըստ ամենայնի հաշվի առնել հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների առաջարկությունները բնակարանային ֆոնդի օգտագործումը և պահպանումը բարելավելու միջոցառումներ իրականացնելիս»:

3. «Առողջապահության վերաբերյալ» Հայկական ՍՍՀ 1970 թվականի դեկտեմբերի 18-ի օրենքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1971 թ., N 2, հոդվ. 20, 1979 թ., N 22, հոդվ. 204).

1) օրենքի 5 հոդվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«12) բնակչության առողջության պահպանման գործին հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների լայն մասնակցության միջոցով».

2) օրենքի 24 հոդվածի երրորդ մասից հանել «և Հայկական ՍՍՀ» բառերը:

4. Հայկական ՍՍՀ 1970 թվականի դեկտեմբերի 18-ի օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ հողային օրենսգրքի (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1971 թ., N 2, հոդվ. 18, 1980 թ., N 18, հոդվ. 201) 7.2 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 7.2. Հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների մասնակցությունը հողերի ռացիոնալ օգտագործման և պահպանության միջոցառումների իրականացմանը

Արհեստակցական միությունները, երիտասարդական կազմակերպությունները, բնության պահպանության ընկերությունը, գիտական ընկերությունները և մյուս հասարակական կազմակերպությունները, աշխատավորական կոլեկտիվները, ինչպես նաև քաղաքացիները պետական մարմիններին աջակցություն են ցույց տալիս հողերի ռացիոնալ օգտագործման և պահպանության միջոցառումների իրականացման գործում:

Հասարակական կազմակերպությունները և աշխատավորական կոլեկտիվները մասնակցում են հողերի ռացիոնալ օգտագործման ու պահպանության ապահովմանը նպատակամղված գործունեությանը` ՍՍՀ Միության և Հայկական ՍՍՀ օրենսդրությանը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կանոնագրքերին (կանոնադրություններին) համապատասխան:

Պետական մարմինները հողերի ռացիոնալ օգտագործման ու պահպանության միջոցառումներ իրականացնելիս պարտավոր են ըստ ամենայնի հաշվի առնել հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների առաջարկությունները»:

5. Հայկական ՍՍՀ 1976 թվականի հունիսի 25-ի օրենքով հաստատված ընդերքի վերաբերյալ Հայկական ՍՍՀ օրենսգրքի (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1976 թ., N 11, հոդվ. 75) 64 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 64. Հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների մասնակցությունը ընդերքի պահպանությանը և դրա ռացիոնալ օգտագործման միջոցառումների իրականացմանը

Արհեստակցական միությունները, երիտասարդական կազմակերպությունները, բնության պահպանության ընկերությունը, գիտական ընկերությունները և մյուս հասարակական կազմակերպությունները, աշխատավորական կոլեկտիվները, ինչպես նաև քաղաքացիները պետական մարմիններին աջակցում են ընդերքի պահպանության և նրա ռացիոնալ օգտագործման միջոցառումների իրականացման գործում:

Հասարակական կազմակերպությունները և աշխատավորական կոլեկտիվները ընդերքի պահպանության և նրա ռացիոնալ օգտագործման ապահովմանը նպատակամղված գործունեությանը մասնակցում են ՍՍՀ Միության և Հայկական ՍՍՀ օրենսդրությանը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կանոնագրքերին (կանոնադրություններին) համապատասխան:

Քաղաքացիները պետական մարմիններին աջակցություն ցույց տալով ընդերքի պահպանության և նրա ռացիոնալ օգտագործման միջոցառումների իրականացման գործում, մասնակցում են անհրաժեշտ աշխատանքների կատարմանը, առաջարկություններ են մտցնում ընդերքի պահպանությունը և նրա ռացիոնալ օգտագործումը բարելավելու վերաբերյալ, հայտնում ընդերքի պահպանության և օգտագործման կանոնների` իրենց հայտնի խախտումների մասին:

Պետական մարմինները պարտավոր են ընդերքի պահպանության և ռացիոնալ օգտագործման միջոցառումներն իրականացնելիս ըստ ամենայնի հաշվի առնել հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների առաջարկությունները»:

6. Հայկական ՍՍՀ 1973 թվականի մայիսի 25-ի օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ ջրային օրենսգրքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1973 թ., N 10, հոդվ. 68, 1980 թ., N 18, հոդվ. 202).

1) 3-րդ գլխի վերնագիրը «Հասարակական կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «աշխատավորական կոլեկտիվների» բառերով.

2) օրենսգրքի 10 և 11 հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։