Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Անտառների ռացիոնալ օգտագործման, վերարտադրության, պահպանության ու պաշտպանության ապահովմանն ուղղված գործունեությանը հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների մասնակցության կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Անտառների ռացիոնալ օգտագործման, վերարտադրության, պահպանության ու պաշտպանության ապահովմանն ուղղված գործունեությանը հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների մասնակցության կարգը

Հասարակական կազմակերպությունները և աշխատավորական կոլեկտիվները անտառների ռացիոնալ օգտագործման, վերարտադրության, պահպանության ու պաշտպանության ապահովմանն ուղղված գործունեությանը մասնակցում են ՍՍՀ Միության ու Հայկական ՍՍՀ օրենսդրությանը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կանոնագրքերին (կանոնադրություններին) համապատասխան:

Քաղաքացիները աջակցություն են ցույց տալիս պետական մարմիններին ու կոլտնտեսություններին անտառների ռացիոնալ օգտագործման, վերարտադրության, պահպանության ու պաշտպանության միջոցառումների իրականացման գործում. մասնակցում են անհրաժեշտ աշխատանքների կատարմանը, առաջարկություններ են մտցնում անտառների օգտագործումը, վերարտադրությունը, պահպանությունն ու պաշտպանությունը բարելավելու վերաբերյալ, հայտնում անտառային օրենսդրությամբ նախատեսված կանոնների` իրենց հայտնի խախտումների մասին:

Պետական մարմինները անտառների ռացիոնալ օգտագործման, վերարտադրության, պահպանության ու պաշտպանության միջոցառումներն իրականացնելիս պարտավոր են ըստ ամենայնի հաշվի առնել հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների առաջարկությունները»:

8. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայկական ՍՍՀ 1981 թվականի դեկտեմբերի 4-ի օրենքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1981 թ., N 23, հոդվ. 269).

1) 4-րդ գլխի վերնագիրը «Հասարակական կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «աշխատավորական կոլեկտիվների» բառերով.

2) օրենքի 9, 10 և 13 հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 9. Հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների աջակցությունը մթնոլորտային օդի պահպանության գործում

Արհեստակցական միությունները, երիտասարդական կազմակերպությունները, բնության պահպանության ընկերությունը, գիտական ընկերությունները և մյուս հասարակական կազմակերպությունները, աշխատավորական կոլեկտիվները, ինչպես նաև քաղաքացիները պետական մարմիններին աջակցություն են ցույց տալիս մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների իրականացման գործում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։