Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-31-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 23. Ջրային ռեսուրսների պլանավորումը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 23. Ջրային ռեսուրսների պլանավորումը

1. Ջրային ռեսուրսի պլանավորումն իրականացվում է համապարփակ կառավարման պլանավորման սկզբունքով:

2. Ջրային ռեսուրսների համապարփակ պլանավորումը նպատակաուղղված է հավասարակշռելու ջրօգտագործողների, ներառյալ՝ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության փոխկապակցված փոխհարաբերությունները, ապահովելով՝

1) կոմունալ-կենցաղային, գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը և այլ ջրօգտագործողներին բավարար քանակի և պահանջվող որակի ջրի մատակարարումը.

2) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովումն ու մատչելիությունը.

3) ջրային ռեսուրսների վերարտադրությունը.

4) ջրային ռեսուրսների և հարակից կենդանական ու բուսական աշխարհի պահպանությունը.

5) ջրային համակարգերի օգտագործման արդյունավետության բարձրացումը և ջրի խնայողությունը.

6) կեղտաջրերի մաքրումը.

7) ջրերի վնասակար ազդեցություններից պաշտպանությունը.

8) շրջակա միջավայրի պահպանումը.

9) ջրային ռեսուրսների հետ կապված անդրսահմանային խնդիրների նվազեցումը, վերացումը և բացառումը.

10) ջրային ռեսուրսների և համակարգերի օգտագործման ու կառավարման նպատակների իրագործմանն ուղղված ծախսերի արդյունավետ իրականացումը:

(23-րդ հոդվածը խմբ. 07.07.22 ՀՕ-317-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։