Հոդված 6. Օգտագործելի ջրային ռեսուրսները
Հոդված 6. Օգտագործելի ջրային ռեսուրսները
1. Օգտագործելի ջրային ռեսուրսները ներառում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձևավորվող գետային հոսքը, անդրսահմանային Արաքս և Ախուրյան գետերի հոսքի Հայաստանի մասնաբաժինը և վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները, բացառությամբ էկոլոգիական թողքի: Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները կազմում են 1.1 մլրդ մ.3/տարի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ջրավազանային կառավարման պլաններում սահմանված օգտագործելի ջրային ռեսուրսների մեծությունները՝ ըստ առանձին գետավազանների, ենթակա են գրանցման ջրային պետական կադաստրում:
3. Ջրօգտագործման թույլտվությամբ տրվող ջրօգտագործման ծավալների գումարային մեծությունները` ըստ առանձին ջրային ռեսուրսների, չեն կարող գերազանցել ջրավազանային կառավարման պլաններով սահմանված՝ դրանց օգտագործելի ջրային ռեսուրսների ծավալները:
(6-րդ հոդվածը խմբ. 21.12.15 ՀՕ-22-Ն)
(հոդվածը 13.11.25 ՀՕ-381-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)