Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-31-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

Հոդված 16. Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի գերակա խնդիրները

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 16. Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի գերակա խնդիրները

Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի գերակա խնդիրներն են`

1) ոռոգման և խմելու ջրի համակարգերի կայուն շահագործման ապահովումը, կառավարման մեխանիզմների կատարելագործումը.

2) ոռոգման ենթակառուցվածքների և ծառայությունների բարելավումը, ոռոգելի տարածքների ավելացումը, ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավումը` ոռոգման առկա համակարգերը վերականգնելու և դրանք ընդլայնելու եղանակով` գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ռազմավարության և ծրագրերի իրականացմանը համահունչ.

3) ջրամատակարարման և ջրահեռացման ընկերությունների ֆինանսական կայունության ապահովումը.

4) հավասար, հուսալի, անընդհատ և հասանելի ջրամատակարարման և ջրահեռացման ապահովումը.

5) բնակչության համար ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատչելիության բարձրացումը.

6) անապահով սպառողներին և ջրամատակարարման և ջրահեռացման հավասար և հասանելի ապահովման տեսանկյունից մեկուսացված և խոցելի խմբերում ընդգրկված անձանց ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններից օգտվելու հավասար հնարավորության ապահովումը.

7) ջրային համակարգերի շահագործման, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ոլորտում մասնավոր հատվածի ներգրավումը, համակարգերի մասնակցային կառավարման զարգացումը.

8) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ տրամադրող ընկերությունների գործունեության նկատմամբ մոնիթորինգի և վերահսկողության իրականացումը.

9) շահագործման նվազագույն տեխնիկական պահանջների սահմանումը և հսկողությունը.

10) խմելու ջրամատակարարման, ցամաքուրդային, ոռոգման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների որակի և կառավարման նկատմամբ հսկողության ապահովումը.

11) ջրօգտագործողների կողմից ջրամատակարարման և հեռացվող կեղտաջրերի որակի մոնիթորինգի իրականացման բարելավումը, որն ուղղված է լինելու ջրային ռեսուրսները աղտոտումից պաշտպանելուն.

12) շրջակա միջավայրի աղտոտման նվազեցումը.

13) ջրի հաշվառման համակարգի ներդրումը.

14) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում ջրակորուստների նվազեցումը.

15) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավման նպատակով ներդրումների անհրաժեշտ ծավալների ներգրավումը.

16) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման, կառուցման և շահագործման գործընթացում արդիական տեխնոլոգիաների կիրառումը.

17) ոռոգման նոր տեխնոլոգիաների ներդրումը.

18) ջրային ռեսուրսների մոնիթորինգի իրականացման ապահովումը.

19) ջրամատակարարմանը, ջրահեռացմանը (կեղտաջրերի մաքրմանը) ներկայացվող չափորոշիչների սահմանումը և ապահովումը:

(16-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.07.22 ՀՕ-317-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։