Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-03-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Հոդված 6. Օգտագործելի ջրային ռեսուրսները

գործել է մինչև 2026-03-05Բացել ARLIS-ում

Հոդված 6. Օգտագործելի ջրային ռեսուրսները

1. Օգտագործելի ջրային ռեսուրսները ներառում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձևավորվող գետային հոսքը, անդրսահմանային Արաքս և Ախուրյան գետերի հոսքի Հայաստանի մասնաբաժինը և վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները, բացառությամբ էկոլոգիական թողքի: Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները կազմում են 926 մլն մ.3/տարի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ջրավազանային կառավարման պլաններում սահմանված օգտագործելի ջրային ռեսուրսների մեծությունները՝ ըստ առանձին գետավազանների, ենթակա են գրանցման ջրային պետական կադաստրում:

3. Ջրօգտագործման թույլտվությամբ տրվող ջրօգտագործման ծավալների գումարային մեծությունները` ըստ առանձին ջրային ռեսուրսների, չեն կարող գերազանցել ջրավազանային կառավարման պլաններով սահմանված՝ դրանց օգտագործելի ջրային ռեսուրսների ծավալները:

(6-րդ հոդվածը խմբ. 21.12.15 ՀՕ-22-Ն, փոփ. 13.11.25 ՀՕ-381-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։