Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 8.3. Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ վեճը հաշտարարության կարգով լուծելիս

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8.3 Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ վեճը հաշտարարության կարգով լուծելիս

1․ Ներկայացուցիչը՝

1) Հայաստանի Հանրապետության անունից բանակցություններ է վարում վեճի կողմի կամ նրա ներկայացուցչի հետ.

2) Հայաստանի Հանրապետության անունից կնքում է հաշտարարության կարգով վեճը լուծելու վերաբերյալ համաձայնագրեր (պայմանագրեր).

3) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ վեճի լուծման նպատակով ներգրավում է հաշտարարների կամ հաշտարարական ծառայություններ մատուցող գրասենյակների.

4) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը հաշտարարության ընթացքում.

5) անհրաժեշտության դեպքում վարչապետի կամ իրավասու մարմինների հետ խորհրդակցելուց հետո կնքում է հաշտության համաձայնություններ և կազմակերպում հաշտության համաձայնությունների կատարումը:

(8.3-րդ հոդվածը լրաց. 16.12.21 ՀՕ-414-Ն)

(16.12.21 ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։