Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-10-02-ից մինչև 2024-11-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի հիմնական սկզբունքները

գործել է մինչև 2024-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 4. Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի հիմնական սկզբունքները

1. Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի հիմնական սկզբունքներն են՝

1) հաշմանդամություն ունեցող անձի հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը.

2) հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը և իրազեկ համաձայնությունը.

3) մատչելիությունը.

4) անձնական տվյալների գաղտնիությունը.

5) հաշմանդամություն ունեցող անձի կարիքները բազմակողմանի գնահատելը.

6) անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ծառայություններ մատուցելը որպես գերակա նպատակ ունենալը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։