Հոդված 6. Պետական կառավարման մարմնի լիազորությունները անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում
Հոդված 6. Պետական կառավարման մարմնի լիազորությունները անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում
1. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին) օրենսդրությամբ սահմանված կարգով՝
1) ապահովում է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացի իրականացումը.
2) հաստատում է ծառայությունների անհատական ծրագրի ձևը, անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնելու համար դիմումի օրինակելի ձևը, անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) ձևը, անձի ֆունկցիոնալության գնահատման գործիքների ձևերը.
3) հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման մեթոդական ուղեցույցները.
4) հաստատում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների գործունեության մշտադիտարկման իրականացման կարգը.
5) սահմանում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների մասնագիտական գիտելիքների և հմտությունների պահանջները.
6) հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետների վերապատրաստման կարգն ու պայմանները.
6.1) հաստատում է գնահատող մասնագետների ռեեստրի ստեղծման կարգը.
7) հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետներին վերապատրաստումից հետո տրվող հավաստագրերի օրինակելի ձևերը.
8) կազմակերպում է սույն օրենքի 12-րդ հոդվածում նշված տեղեկատվական շտեմարանից օգտվողների վերապատրաստումը.
9) օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվական շտեմարանում առկա տվյալների վերլուծության հիման վրա իր պաշտոնական կայքէջում պարբերաբար հրապարակում է ապանձնավորված վիճակագրական տեղեկություններ.
10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
(6-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-263-Ն, խմբ․, լրաց․ 08․12․22 ՀՕ-533-Ն, լրաց., փոփ. 13.09.23 ՀՕ-276-Ն)
(09.06.22 ՀՕ-263-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(08․12․22 ՀՕ-533-Ն օրենքն ունի անցումային դրույթ)