Գլուխ 2 · ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 11. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում ընդունվող որոշումների և ծառայությունների անհատական ծրագրերի բողոքարկումը
Հոդված 11. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում ընդունվող որոշումների և ծառայությունների անհատական ծրագրերի բողոքարկումը
(վերնագիրը փոփ. 12.05.25 ՀՕ-105-Ն)
1. Անձի ֆունկցիոնալության գնահատման վարչական վարույթները, վարչական վարույթներով ընդունված վարչական ակտերի, վարչական մարմինների գործողությունների և անգործության բողոքարկումն իրականացվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի համաձայն:
2. (մասն ուժը կորցրել է 12.05.25 ՀՕ-105-Ն)
(11-րդ հոդվածը խմբ. 24.10.24 ՀՕ-424-Ն, փոփ. 12.05.25 ՀՕ-105-Ն)