Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-06-09-ից մինչև 2026-03-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 6. Պետական կառավարման մարմնի լիազորությունները անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում

գործել է մինչև 2026-03-07Բացել ARLIS-ում

Հոդված 6. Պետական կառավարման մարմնի լիազորությունները անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում

1. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին) օրենսդրությամբ սահմանված կարգով՝

1) ապահովում է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացի իրականացումը.

2) հաստատում է ծառայությունների անհատական ծրագրի ձևը, անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնելու համար դիմումի օրինակելի ձևը, անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) ձևը, անձի ֆունկցիոնալության գնահատման գործիքների ձևերը.

3) հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման մեթոդական ուղեցույցները.

4) հաստատում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների գործունեության մշտադիտարկման իրականացման կարգը.

4․1) ապահովում է անձի ֆունկցիոնալության գնահատման հանձնաժողովի անդամի վերապատրաստման իրականացումը և հավաստագրի տրամադրումը.

5) սահմանում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների մասնագիտական գիտելիքների և հմտությունների պահանջները.

6) հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետների վերապատրաստման կարգն ու պայմանները.

6.1) հաստատում է գնահատող մասնագետների ռեեստրի ստեղծման կարգը.

7) հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետներին վերապատրաստումից հետո տրվող հավաստագրերի օրինակելի ձևերը.

8) կազմակերպում է սույն օրենքի 12-րդ հոդվածում նշված տեղեկատվական շտեմարանից օգտվողների վերապատրաստումը.

9) օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվական շտեմարանում առկա տվյալների վերլուծության հիման վրա իր պաշտոնական կայքէջում պարբերաբար հրապարակում է ապանձնավորված վիճակագրական տեղեկություններ.

10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

2․ Լիազոր մարմինն անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների գործունեության մշտադիտարկումների արդյունքները կարող է օգտագործել միայն անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում քաղաքականության իրականացման գնահատման համար։

(6-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-263-Ն, խմբ․, լրաց․ 08․12․22 ՀՕ-533-Ն, լրաց., փոփ. 13.09.23 ՀՕ-276-Ն, լրաց. 12.05.25 ՀՕ-105-Ն)

(09.06.22 ՀՕ-263-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(08․12․22 ՀՕ-533-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։